06:02 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12

«Փաշինյանին քաղցր խոսք է ասել». Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու մանրամասները

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
385 0 0

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպես են բերման ենթարկել եղբորը։

«Վարչապետին մի երկու քաղցր խոսք է ասել». մանրամասներ` Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու գործողությունից

Կարմիր բերետավորներն առավոտ կանուխ առանց որևէ պատճառաբանության մտել են Արթուր Աղաբեկյանի տուն և նրան բերման ենթարկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Աղաբեկյանը Արշակյանի հարազատ եղբայրն է (նրանցից մեկը պապի ազգանունն է վերցրել) և վերջին 10 օրում բարձր ջերմություն է ունեցել, ենթադրվում է, որ կորոնավիրուսով է վարակված։

«Արարատը մեկ շաբաթ է, ինչ 39 աստիճան ջերմության մեջ դեղեր է ընդունում։ Ինքը տնային պայմաններում իր բուժումն անում էր, բայց առանց թեստ հանձնելու»,- ասաց Արշակյանը։

Նրա խոսքով` եղբորը բերման ենթարկելու պատճառը հավանաբար նախորդ անգամ` դեկտեմբերի 21-ին, վարչապետի առաջ Սյունիքի ճանապարհը փակելն է, որին Արարատն էլ է ակտիվ մասնակցել։ Արշակյանը չի բացառում, որ վերևներում Արարատին չեն ներել նաև տունը կորցնելուց և իր պահած դիրքերը թշնամուն հանձնելուց հետո վարչապետի հասցեին հնչեցրած խոսքերի համար։

«Ինքը տունը վառել է հունվարի 5-ին, լայվ ա մտել, մի երկու քաղցր խոսք ասել վարչապետին։ Կռված տղա է, 3 պատերազմին էլ մասնակցել է, չի կարողացել ամոթը տանի, որ իր պահած բլուրը ձեռքից վերցրին, իր տունը ձեռքից վերցրին, կոշտ է արտահայտվել, բա ո՞նց կլիներ` «Աշխարհապետն» ով է, որ իր հետ կոշտ խոսեր»,- հավելեց Արշակյանը։

Նշենք, որ առավոտյան լուրեր տարածվեցին, որ այսօր՝ առավոտյան ժամը 7։00-ին, բերման են ենթարկել Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։

Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։

Սյունեցու վախն անհիմն չէ, կամ ադրբեջանցիները Մեղրիով կարող են տեղաշարժվել 2 նախապայմանով

 

Ըստ թեմայի

Ակնկալում եմ կտրուկ գործողություններ. Փաշինյանը` Սյունիքի ակցիաների մասին. տեսանյութ
Տեղեկություն կա, որ Սյունիքի նախկին մարզպետին և նրա կնոջը ձերբակալելու են. հայտարարություն
Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել. Կապանի համայնքապետ
թեգերը:
Շուռնուխ, Հակոբ Արշակյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ