04:26 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03

«Ակտիվ քննարկումների մեջ ենք, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ». Իշխան Սաղաթելյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
13201

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ տարբեր քաղաքական ուժերի հետ ակտիվ հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են։ 

«Ռոբերտ Քոչարյանի հետ ևս շատ ակտիվ քննարկումների մեջ ենք». Սաղաթելյան

ՀՅԴ-ն դաշինքով, թե առանձին կմասնակցի հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններին. հարցի պատասխանը կուսակցության գերագույն ժողովից հետո էլ դաշնակցական գործիչները չեն շտապում հստակեցնել։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասում է` երբ փաստացի ընտրությունների մասին հայտարարություն լինի` կլինի նաև հստակ դիրքորոշում։

«Երբ կհայտարարվի այդ ընտրությունների մասին`Գերագույն ժողովը լիազորել է ԳՄ-ին այդ իմաստով որոշում կայացնելու, հետևաբար այս պահին խոսել հավանական դաշինքների մասին՝ անիմաստ է»,- ասաց նա։ 

Սաղաթելյանը չի բացառում, որ Փաշինյանի կառավարությանը հեռացնելու համար կուսակցությունը որոշի դաշինքով ընտրապայքարի դուրս գալ։ Այժմ էլ տարբեր քաղաքական ուժերի հետ ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ ունենում են, բայց ոչ թե նախընտրական, այլ իշխանություններից ազատվելու տրամաբանության մեջ։

«Հատկապես Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող տարբեր ուժերի հետ պարբերաբար ունենում ենք խորհրդակցություններ, քննարկումներ։ Նաև Ռոբերտ Քոչարյանի հետ շատ ակտիվ քննարկումների մեջ ենք»,- նշեց Սաղաթելյանը։

Դիտարկմանը`  արդյոք Հայրենիքի փրկության շարժման հիմնական նպատակին չհասնելը չի հիասթափեցրել իրեն, Սաղաթելյանը պատասխանեց, որ շարժման մաս կազմող քաղաքական գործիչները, այդ թվում և ինքը,  պայքարն ավարտված չեն համարում, հետևաբար` հիասթափությունների մասին խոսակցություններն անհիմն է որակում։

Նշենք, որ  օրերս տեղի է ունեցել ՀՅԴ 24-րդ Գերագույն ժողովը, որի ժամանակ կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հունիսի 20-ին հայտարարված ընտրություններին։ Մամուլը գրում է, որ ՀՅԴ-ն ամենայն հավանականությամբ ընտրություններին կմասնակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ միասին`դաշինքով։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան:

Դուք իրավասու չեք կոնկրետ գործերով գնահատական տալ. ՄԻՊ–ի կոշտ արձագանքը Սյունիքի դեպքերին

Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգով։

Ըստ թեմայի

«Ում չկարողացանք դատել, ընտրություններին դուք ձեր քվեարկությամբ դատեք». Նիկոլ Փաշինյան
ԲՀԿ-ն գնալու է ընտրություններին միայնակ, վարչապետի թեկնածուն միանշանակ Գագիկ Ծառուկյանն է
Նախկինների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է Փաշինյանին. ԼՀԿ
թեգերը:
Ընտրություններ, Իշխան Սաղաթելյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Գլխավոր թեմաներ