03:12 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03

Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել. Բայդենի ուղերձի բերած հնարավորությունները

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» տերմինի օգտագործման կարևորությանը և դրանից բխող իրավական հնարավորություններին։

«Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել». Սարգսյանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իրականում լավ հնարավորություն է իրավական գործընթաց սկսելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։

«Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել, սա ուղղակի տարբերակներից մեկն է, կարող է օրենք ընդունվել, համաձայն որի` ԱՄՆ-ի ապահովագրական ընկերությունները կամ բանկերը, որոնք ունեն թուրքական սառեցված հաշիվներ, դրանք կարող են փոխհատուցվել այն հայերին, որոնք որ ունեցել են այդ հաշիվները»,- ասաց նա։

Սարգսյանի խոսքով` սա նաև լավ հնարավորություն է հասնել նրան, որ այլ պետությունների ղեկավարները նույնպես «ցեղասպանություն» եզրույթն օգտագործեն։

Տեսակետը, թե Միացյալ Նահանգների նախագահի քայլը արվել է Հայաստանից էլի ինչ-որ բան պոկելու նպատակով, Սարգսյանը իրատեսական չի համարում։ Ասում է` ինչ պետք էր արդեն պոկել են, Արցախի 75 տոկոսը կորցրել ենք։ Սյունիքի հարցում մտահոգությունները, ինչ խոսք, արդարացված են, բայց հնարավոր զարգացումները Բայդենի այս ուղերձի հետ կապ ունենալ չեն կարող։

«Ճանաչման փաստի ուժով չեմ կարծում, որ Սյունիքում ինչ-որ գործընթացներ լինեն, մանավանդ որ այս տարածաշրջանն առավելապես շատ գտնվում է ռուսական և թուրքական ազդեցության տակ, ԱՄՆ-ն շատ ավելի հեռու է մեր տարածաշրջանից»,- նշեց նա։

Պատմական արդարության վերականգնում․ Արցախի ԱԺ-ն՝ Բայդենի ուղերձի մասին

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

Ըստ թեմայի

Պուտինը որոշում է կայացրել. նա ամռանը կհանդիպի Բայդենի հետ
Իսրայելը Բայդենի օրինակին չհետևեց
«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
թեգերը:
Թուրքիա, Հայոց ցեղասպանություն, Ջո Բայդեն, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ