10:35 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06

Ինչու է հարկային նոր գործիք ներդրվում, եթե դրա արդյունքը նվազագույն է կամ չնչին. Թադևոսյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
55 0 0

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ–ի կողմից մշակված «ՀՀ հարկային օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ դրույթներին։

Թադևոսյան. «Ինչո՞ւ է հարկային նոր գործիք ներդրվում, եթե դրա արդյունքը նվազագույն է կամ չնչին»

Խոսելով բոլոր ոլորտներում շրջանառության հարկի վերացման և ընդհանուր հարկման դաշտ անցնելու հետ մեկտեղ հարկային համակարգում ԱԱՀ տարբերակված հարկային դրույթներ կիրառելու մասին` Փայլակ Թադևոսյանն ընդգծեց, որ մենք ընդհանրապես խնդիր ունենք, քանի որ արտոնյալ ռեժիմները մի կողմից լավ են նրանց համար, ովքեր զբաղվում են արտադրությամբ, սակայն մյուս կողմից էլ արտոնյալ ռեժիմները բերել են նրան, որ ծառայությունների ոլորտում կա մի մեծ խումբ, որը տեղավորվել է միկրոձեռնակատիրության ռեժիմի ներքո։

«Նախկինում նորմալ կերպով հարկ էին վճարում, հիմա այդ մարդիկ տեղավորվել են օրենքով ընձեռված հնարավորությունների շրջանակում միկրոձեռնարկատիրության տակ, հետևաբար ստացվում է այնպես, որ հարկ վճարողների մի մեծ խումբ ըստ էության հարկ չի վճարելու, ինչը բնականաբար լավ չէ, որովհետև ցանկացած արտոնություն պետք է ունենա նպատակ, թիրախային կոնկրետ ոլորտներ, որոնք պետք է խրախուսել, ինչպես նաև ժամկետներ, որով պետությունն այդ ոլորտների համար ստեղծում է զարգացման նախադրյալներ»,– Sputnik Արմենիային ասաց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավարը։

Թադևոսյանն անդրադարձավ նաև նախագծով առաջարկվող հարկային մարմնի գործիքակազմին «Թեմատիկ ուսումնասիրության» տեսակն ավելացնելու հարցին և նշեց, որ մինչ այժմ գոյություն ունեցող ուսումնասիրությունների տեսակներն ունեն կոնկրետ նպատակներ, և եթե ասում են, որ «Թեմատիկ ուսումնասիրությունը» նոր տեսակ է, ապա նկատի ունեն այն, որ դա վերաբերում է ՊԵԿ–ի վերլուծությունների արդյունքում անհամապատասխանությունների հետ կապված ուսումնասիրություններին։

Կենտրոնական բանկը միջամտեց, դրամը փոքր–ինչ արժևորվեց. իսկ ի՞նչ սպասել ապագայում

«Եթե, օրինակ, նախկինում ավելացված արժեքի վերադարձման հետ կապված իրականացվում էր ուսումնասիրություն, ապա դա ուներ կոնկրետ նպատակային ուղղվածություն։ Ուսումնասիրության այս տեսակն ավելանում է, և իրականում դա մեծ հաշվով թեմատիկ ստուգման նման մի բան է, որովհետև նախագծով առնվազն նախատեսվում է նաև այդ ուսումնասիրության շրջանակներում հարկային պարտավորություններ առաջադրել հարկ վճարողին, այսինքն` զուտ բովանդակային առումով ստուգման տեսակ է»,– նշեց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավարը։

Թադևոսյանի կարծիքով` ցանկացած նոր գործիքի ներդրման պարագայում պետք է հաշվի առնել այն ռեսուրսները կամ հնարավորությունները, որոնք առկա են այդ պահին, ուստի հարց է առաջանում`ինչու է հարկային նոր գործիք ներդրվում, եթե դրա արդյունավետությունը կամ արդյունքը մեզ համար նվազագույն է կամ չնչին։

Տեղեկացնենք, որ ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդում անդամ հանդիսացող մասնավոր հատվածի, Գործարարության աջակցման գրասենյակի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանձնարարությամբ` Գործարարության աջակցման գրասենյակը հավաքագրել է հանդիպման ընթացքում վերհանված խնդիրներն ու առաջարկները, որոնք կներկայացվեն ՓՄՁ զարգացման խորհրդին`2021 թվականի մայիսին կայանալիք հերթական նիստի օրակարգում ներառելու նպատակով։

Հաղթահարել ենք վատագույնը, բայց դեռ չենք կարող խոսել ամբողջական վերականգնման մասին. Քթոյան

Ըստ թեմայի

Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ
 «Թուրքիայի սահմանը բացելու դեպքում տնտեսական բումը լեգենդ է»․ Սարո Սարոյան
ՊՆ–ն Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն է. ՀՀ հարկային մուտքերն աճել են 15 միլիարդով
թեգերը:
Փայլակ Թադևոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ