19:38 07 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05

ՀՀԿ-ն կարող է անակնկալ մատուցել. Սուրենյանցը` ներքաղաքական զարգացումների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
347 0 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին և ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերի հնարավորություններին։

«Շատ աղմկոտ ընտրարշավ է սպասվում». Սուրենյանց

Հայաստանի քաղաքական համակարգն այսքան խոցելի չի եղել, հետևաբար ֆորսմաժորային իրավիճակներն էլ չի կարելի բացառել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ներքաղաքական վերջին զարգացումները։

Մյուս կողմից փողոցային պայքարի միջոցով իշխանությանը հեռացնելու հնարավորությունը գրեթե զրոյական է դառնում։ Հայրենիքի փրկության շարժումը 6 ամսվա ընթացքում չկարողացավ իր հիմնական նպատակին հասնել։ Փողոցում այնքան մարդ չհավաքվեց, որ հանգեցներ իշխանափոխության։

«Չեմ կարծում, որ առաջիկա 14 օրերին` մինչև մայիսի 10-ը, հնարավոր կլինի նման գեներացիա, մանավանդ որ քաղաքական հիմնական ֆիգուրներն իրենց գործունեությունը տրանսֆորմացրել են և փողոցային պայքարից տեղափոխել են նախընտրական փուլ»,- Sputnik Արմենիային ասաց նա։

Ընդդիմադիր դաշտն էլ, ըստ Սուրենյանցի, միասնական չէ, միակ բանը, որ նրանց միավորում է, Փաշինյանից ազատվելն է։ Նրա դիտարկմամբ` արտահերթ ընտրություններում հիմնական պայքարը կընթանա ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի, ԲՀԿ-ի միջև, ՀՀԿ-ն ևս կարող է անակնկալ մատուցել։

«Մյուս կուսակցությունները, որոնք չեն ասոցացվում հին համակարգի հետ կամ նորաստեղծ են, գործող իշխանության մաս չեն կազմում և փորձում են այսպես կոչված երրորդ բևեռ ձևավորել ռեսուրսների բացակայության պատճառով էական արդյունք չեն կարող ապահովել, եթե նույնիսկ փորձեն գնալ դաշինքների ճանապարհով»,- նշեց Սուրենյանցը։

Նրա խոսքով` ժամանակը շատ կարճ է, և բավականին աղմկոտ ընտրարշավ է սպասվում։

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ ընտրություններն ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն ինքն է։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է` համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: 

Ըստ թեմայի

«Ես դրանում ոչ մի կասկած չունեմ». Վանեցյանը` ընտրություններին ընդդիմության հաղթանակի մասին
«Գնում ենք մենակ, գնում ենք հաղթելու». Գագիկ Ծառուկյանը խոսեց ընտրությունների մասին
Ընտրությունները ՀՀ պետականության անփառունակ վախճանի նոր էջ կբացեն․ Աշոտյան
թեգերը:
Սուրեն Սուրենյանց, Ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ