09:16 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03

«Զանգեզուրի միջանցքը» կխաթարի Հայաստան–Իրան հաղորդակցությունը. Ոսկանյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
168 0 0

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրանական մամուլի արձագանքներին, որոնք վերաբերում են Իլհամ Ալիևի` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններին։

«Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունն Իրանի համար կարմիր գիծ է». Վարդան Ոսկանյանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալ, թշնամական եզրույթով բնութագրվող երևույթն ըստ էության դեմ է Իրանի կենսական շահերին, հետևաբար իրանական կողմից ակնկալել այլ արձագանքներ, տեղին չի լինի։

Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին «Fars» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Ալիևն արդեն մի քանի անգամ բացահայտորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որին Երևանն արձագանքել է ԱԳՆ խոսնակի մակարդակով։ Իսկ «Mehr» լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում ընդգծվել է, որ պատմության մեջ «Զանգեզուրի միջանցք» անունով անցակետ կամ միջանցք գոյություն չի ունեցել և դա պատմության խեղաթյուրում է։

Ըստ Ոսկանյանի` նման արձագանքներ հաճախ լինում են թե՛ իրանական փորձագիտական շրջանակների, թե՛ պաշտոնատար անձանց կողմից, ովքեր թեև ավելի դիվանագիտական ձևակերպմամբ, բայցևայնպես նույն միտքը հասցնում են մի քանի լսարանների, հետևաբար առաջին լսարանը թուրք–ադրբեջանական դաշինքն է, երկրորդ լսարանը` ներհայաստանյան դաշտը։

«Եթե նույնիսկ Հայաստանի ներսում լինեն որոշ խմբեր, որոնք կարող են գաղտնի կամ բացահայտ կերպով նման միջանցքի գաղափարին կողմ լինել, ապա իրանական կողմը հստակորեն դրան դեմ է։ Դա ունի մի քանի պատճառ, նախ` ենթադրվում է, որ միջանցքը պետք է լինի Մեղրիի հատվածով, այսինքն` իրանական սահմանին զուգահեռ, ինչը չի բխում Իրանի շահերից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման «միջանցքի» գոյությունը կարող է խաթարել Հայաստան–Իրան ուղղակի հաղորդակցությունը, այսինքն`ՀՀ սուվերեն տարածքի մի մասը կարող է դուրս լինել հայկական վերահսկողությունից»,– Sputnik Արմենիային ասաց իրանագետը։

Ոսկանյանի կարծիքով` իրանցիները շատ լավ պատկերացնում են, որ արցախյան վերջին պատերազմից հետո մեզ համար տխրահռչակ հետևանքները չեն բխում նաև Իրանի կենսական շահերից, որովհետև իրանցիներն իրենց հյուսիսում ստացել են մերձարաքսյան գոտու մի տարածք, որտեղ կա հսկայական թուրքական և իսրայելական ազդեցություն, կարող է ընդհանրապես լինել ՆԱՏՕ–ական ազդեցություն և որտեղ ահաբեկիչներն էին, հետևաբար նշված հարցերի առթիվ իրանցիների դիրքորոշումները շատ հստակ են։

«Ցավալի է, որ բանը հասել է Հայաստանի սուվերենությունը քննարկելուն, ինչն Իրանի համար կարմիր գիծ է, ինչի մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը պատերազմի վերջին շրջանում, և գրեթե նույնանման հայտարարություն հնչել է Իրանի հոգևոր առաջնորդի շուրթերից, ինչը հարևան երկրում ամենաբարձր կարծիքն է, որ կարող է գոյություն ունենալ ընդհանրապես»,– նշեց իրանագետը։

Ոսկանյանի գնահատմամբ` «Fars» և «Mehr» լրատվական գործակալություններն անուղղակի կերպով ասոցացվում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետների հետ, հետևաբար նշված լրատվամիջոցներում տեղ գտած փորձագիտական վերլուծությունն ըստ էության արտահայտում է Իրանի պետության և Իրանի ռազմական ուժի ամենանշանակալի հատվածի տեսակետները։ Ըստ փորձագետի` հրապարակումներում շեշտվել է այն միտքը, որ վերոհիշյալ միջանցքին առնչվող ծրագրի տապալման գործում կարող է էական դեր խաղալ Ռուսաստան–Իրան–Չինաստան համագործակցությունը, քանզի այդ երկրները բնականաբար դեմ են այդ պանթուրքիստական ծրագրի իրականացմանը։

Ըստ թեմայի

Որպեսզի Բաքուն երազանքների գիրկը չընկնի, պետք է ուշադիր լսի նախագահ Պուտինի ուղերձը. Եվսեև
ՀՀ–ն ամեն ինչ կանի Արցախի տարածքները վերադարձնելու համար. Արմեն Գրիգորյանի հարցազրույցը
«Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա. ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին
թեգերը:
Ադրբեջան, Զանգեզուր, Իրանի Իսլամական Հանրապետություն, Վարդան Ոսկանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ