16:55 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12

«Կրակոց չկա, բայց ադրբեջանցիները մոտ 20 գլուխ անասուն չեն վերադարձրել». Բախշիյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ղազանչի գյուղի խնդիրներին, ներկայացրել ադրբեջանցիների հետ «շփումների» մանրամասները։

«Կրակոց չկա, բայց մոտ 20 գլուխ անասուն ադրբեջանցիները հետ չեն վերադարձրել». Բախշիյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում կրակոցներ չեն հնչել։ Փոխարենը մի քանի անգամ գյուղի անասունները հատել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքը, որոնց մի մասին այդպես էլ չի հաջողվել վերադարձնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը։

«Առաջ անասունը պետք է բաց թողնեին, հիմա չեն կարողանում։ Պիտի պահեն իրենց անասունը, կողքը կանգնեն։ Պատերազմից հետո մոտ 20 գլուխ անցել է իրենց կողմը»,- ասաց նա։

Նոր սահմանազատմամբ Ղազանչիի արոտավայրերն էլ, վարելահողերն էլ կրճատվել են, սակայն մարդիկ սակայն շարունակում են գյուղում ապրել, ավելին վերաբնակեցվածներ էլ կան։

«Ընդհանուր «լինիան» կրճատվել ա։ Ինչքան մնացել ա, էդքանի վրա են կատարում իրենց աշխատանքները` և՛ անասնապահությամբ են զբաղվում, և՛ հողն են մշակում։ Չեն հեռանում, Մարտակերտի շրջանի բոլոր համայնքները համալրվել են, դրան գումարած մոտ 485 վերաբնակեցված կա»,- հավելեց Բախշիյանը։

Ղազանչիի թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ հարակից գյուղերից տարհանվածներին բնակֆոնդով ապահովելը։ Բախշիյանի խոսքով` հիմա էլ մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքները` 90-ականներից չբնակեցված տների տանիքներն են նորոգում, ներքին հարդարման աշխատանքներ իրականացնում։

Հիշեցնենք` Բախշիյանն այսօր «Արցախպրեսին» հայտնել էր, որ ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել: Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն այսօր առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ են տվել:

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի բնակելի տան վրա. Շուշիի՞ց են թիրախավորել
Ականապատման քարտեզնե՞ր․ գերմանացի նախարարը ԵԽԽՎ-ում չպատասխանեց ադրբեջանցի պատգամավորին
Երեք ադրբեջանցի պայթել են ականի վրա. երկուսը եղբայրներ են
թեգերը:
անասուն, կրակոց, Արցախ

Գլխավոր թեմաներ