07:22 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08

Քաղաքական բարքերն ազդեցություն կունենա՞ն առաջիկա ընտրություններում. Բադալյանի տեսակետը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե գործող իշխանությունն ինչպիսի հասարակություն է քաղաքականապես դաստիարակել վերջին տարիներին և պոտենցիալ ինչպիսի ընտրողներ կմասնակցեն գալիք ընտրություններին։

Բադալյան. «Քաղաքական բարքերն ազդեցություն չեն ունենա այս կամ այն ուժին ընտրելու շարժառիթի վրա»

Արմեն Բադալյանի դիտարկմամբ` հասարակությանը «դաստիարակել» են ոչ միայն վերջին տարիներին, այլև նախորդ երեք տասնամյակների ընթացքում, երբ սկսած 1995 թվականի սահմանադրական հանրաքվեից, ինչպես նաև դրանց հաջորդած բոլոր ընտրություններից հետո, բացի 2019 թվականից, արդյունքները կեղծվեցին։

«Նախորդ տասնամյակներին ցանկացած իշխանություն փորձել է «դաստիարակել» հասարակությանը, ինչն արտահայտվել է մարդկանց ամեն գնով իշխանությանը ենթարկեցնելու մեջ։ Չենթարկվելու դեպքում քաղաքացիների նկատմամբ կիրառվում էին ֆինանսական ու քաղաքական բնույթի ռեպրեսիաներ, ընդհուպ մինչև բռնությունների ու ֆիզիկական հաշվեհարդարների կիրառում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը։

Բադալյանի կարծիքով` վերջին տարիներին մեթոդաբանությունը փոխվեց, այսինքն` դաստիարակում էին ոչ թե ամբողջ հասարակությանը, այլ միայն այլախոհներին, ընդ որում` կիրառելով ոչ թե բիրտ ուժ, այլ հայհոյաբանություն` այդ գործում ներգրավելով այսպես կոչված ֆեյքերի ֆաբրիկայի ներկայացուցիչներին։

Այսինքն` նպատակ էր դրվում զուտ բարոյահոգեբանական տեսանկյունից ազդել մարդկանց վրա, ինչը սկզբում հաջողվում էր, բայց հետո դարձավ անօգուտ, և իշխանությունները կրկին վերադարձան հին մեթոդներին։

«Դա երևաց հատկապես այն պահից սկսած, երբ վարչապետը Սյունիքի մարզպետարանում ուժային կառույցների ղեկավարներին հանձնարարեց անմիջականորեն զբաղվել իրեն հայհոյած կամ իր դեմ ինչ–ինչ գործողություններ կատարած անձանցով։ Դաստիարակության մեթոդոլոգիան կրկին խարսխվեց բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման վրա, որովհետև բարոյահոգեբանական ճնշման մեթոդն արդեն դարձել է անարդյունավետ»,– նշեց քաղտեխենոլոգը։

Բադալյանի գնահատմամբ` հասարակության վերջին երեք տարիների «դաստիարակությունը» հանգեցրեց նրան, որ թեև հասարակության մեջ որոշ տաբուներ վերացան, բայցևայնպես որոշ ժամանակ անց լյունպեն զանգվածը, որը նախապես որոշակի դերակատարում ուներ ներքաղաքական կյանքում և կազմված էր կրթադաստիարակչական ու իրավաքաղաքական ցածր մակարդակ ունեցող մարդկանցից, հետզհետե սկսեց փոքրանալ։

Քաղտեխնոլոգի համոզմամբ` գալիք ընտրություններում Փաշինյանն ու Քոչարյանը, ինչպես նաև երկրորդ էշելոնի քաղաքական ուժերն ունեն որոշակի ընտրազանգված, ուստի քաղաքական բարքերն ազդեցություն չեն ունենա այս կամ այն ուժին ընտրելու շարժառիթի վրա։

Ընտրությունները ՀՀ պետականության անփառունակ վախճանի նոր էջ կբացեն․ Աշոտյան

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ ընտրություններն ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն ինքն է։

ԲՀԿ-ն ընտրությունների գնալու է միայնակ ու հաղթելու է. Միքայել Մելքումյան

Ըստ թեմայի

Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում արդար ընտրություններ կլինեն. Մատվիենկո
«Ում չկարողացանք դատել, ընտրություններին դուք ձեր քվեարկությամբ դատեք». Նիկոլ Փաշինյան
Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով
թեգերը:
Ընտրություններ, Արմեն Բադալյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ