16:17 15 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06

Չենք պատրաստվում Փաշինյանի ջրաղացին ջուր լցնել. «Հայրենիք» կուսակցության խոսնակ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
274 0 0

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում հայտարարել է, որ կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին ՔԿ հրավիրելը քաղաքական հետապնդում է։

Փորձում են լրատվությունը լցնել քաղաքական աղբով. Հակոբյանը` Վանեցյանին ՔԿ հրավիրելու մասին

Արթուր Վանեցյանին այս օրերին ՔԿ հրավիրելը, նախկինում հարուցված, մի մասը կարճած քրեական գործերը, ցույց են տալիս, որ իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը և իրենց քաղաքական հակառակորդներին հնարավորինս վարկաբեկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Սա ինչ-որ բան քչփորելու հերթական փորձն է։ Վստահ եմ` իրենք էլ գիտեն, որ ոչինչ հնարավոր չէ հայտնաբերել, երևի նախընտրական ժամանակաշրջանում փորձում են լրատվությունը լցնել քաղաքական աղբով, ինչպես և հատուկ է իրենց»,- ասաց նա։

Հակոբյանը հավելեց, որ կուսակցության ներսում չեն պատրաստվում իշխանական սադրանքներին տուրք տալ և շեղվել քաղաքական օրակարգից, Փաշինյանի ջրաղացին ջուր լցնել, իսկկուսակցության առաջնորդի օրինական շահերը պաշտպանելով կզբաղվեն փաստաբանները։ 

Հակոբյանը բացառում է գործող կառավարության հետ համագործակցության որևէ սցենար։ Նրա կարծիքով`եթե ամեն ինչ իր հունով գնա` շուտով Նիկոլ Փաշինյանը կլքի վարչապետի աթոռը։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ ընդդիմադիր ճամբարում ենք գործում և Նիկոլ Փաշինյանի վերարտադրման դեմ պայքարող հիմնական դերակատարներից ենք եղել, կանք և լինելու ենք, և շատ շուտով, եթե այս գործընթացը գնա դեպի ընտրություններ, այդ հարցը կլուծվի»,- նշեց նա։

Հիշեցնենք`ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն` դասալքության ու Շուշիից «փախչելու» գործով բացատրություն տալու:

Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսման դեպքով հարուցված քրգործերից մեկը կարճվել է

Ըստ թեմայի

Վանեցյանն ասաց` ինչ կլինի, եթե Փաշինյանի օրոք ընտրություն կազմակերպվի
Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված հերթական քրեական գործը կարճվել է
ՀՀ–ում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը Թաթոյանն է, ամենացածրը՝ Վանեցյանը. Gallup
թեգերը:
«Հայրենիք» կուսակցություն, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ