21:53 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06

ԱԱԾ–ն փորձում է ինձ լռեցնել. Լարիսա Ալավերդյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրեն և ամուսնուն ներկայացված մեղադրանքներին և ԱԱԾ ներկայանալու ծանուցագրին։ 

Ալավերդյան. «ԱԱԾ–ն փորձում է ինձ լռեցնել, որպեսզի կարծիքներ չարտահայտեմ»

Լարիսա Ալավերդյանի փոխանցմամբ` իրեն և ամուսնուն ներկայացվել են ծանր մեղադրանքներ, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ, իրենց հրավիրել են ԱԱԾ հարցաքննության` զգուշացնելով, որ եթե առանց որևէ հարգելի պատճառի չներկայանան ծանուցագրում նշված օրը՝ ապա բերման կենթարկվեն։ 

«Ես գտնում եմ, որ սա ԱԱԾ–ի` որպես ամբողջական ինստիտուտի արժանապատվության նսեմացում է, որովհետև պրոֆեսիոնալիզմը նրանում չէ, որ կասկածեն բոլորին, այլ նրա մեջ է, թե կոնկրետ ում և ինչ հիմքերով են կասկածում։ Թեև ծանուցման մեջ ներկայանալու ժամկետը ապրիլի 19-ին է, սակայն ես ծանուցումը ստացել եմ ապրիլի 23–ին։ ԱԱԾ–ն դեռ ինձ չի զանգահարել»,– նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը։

Ալավերդյանը տեղեկացրեց, որ Սյունիքում բողոքի զանգվածային ակցիաներից հետո տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ և նշել, որ դրանք ռեպրեսիաներ են նրանց հանդեպ, ովքեր ցանկանում են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը։ Ալավերդյանն ասել էր նաև, որ հենց այդ համատեքստում են ինքն ու ամուսինը ստացել ծանուցագիր որպես վկա հարցաքննության կանչվելու մասին։ 

«Նրանք, ովքեր կատարում են այդ գործողությունները, ըստ էության խաղում են բավականին բարձր պետական մարմնի իմիջի հետ, որը ժամանակին ունեցել է որակյալ կադրեր։ Կարծում եմ, որ պետք է մտածեն, թե արդյոք ճիշտ են վարվում։ Բնականաբար դատապարտում եմ նման գործողությունները, որոնք վատ են անդրադառնում այդ հաստատության պրոֆեսիոնալիզմի վրա»,– նշեց Հայաստանի առաջին օմբուդսմանը։ 

Ալավերդյանը հայտնեց, որ վարում է հրապարակային գործունեություն, հետևաբար այստեղ այլ կապ պետք չէ փնտրել։ Ըստ նրա` փորձ է արվում լռեցնել իրեն, որպեսզի կարծիքներ չարտահայտի, և նման մոտեցում են ցուցաբերում բոլոր նրանց հանդեպ, ովքեր համաձայն չեն պետությունը քայքայող անձանց գործունեության հետ։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը հավաստեց, որ ԱԱԾ չի ներկայացել և չի պատրաստվում ներկայանալ ու մասնակցել խեղկատակությանը, չի ցանկանում մաս կազմել իր համար բարձր նշանակություն ունեցող պետական հաստատության իմիջի նսեմացման գործընթացին և կարծում է, որ ԱԱԾ–ն էլ որևէ բան չի ձեռնարկի։ 

Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին 

Տեղեկացնենք, որ Լարիսա Ալավերդյանի և նրա ամուսնու նկատմամբ ՀՀ Քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի երկրորդ մասի, նույն օրենսգրքի 35-300–րդ հոդվածի առաջին մասի և նույն օրենսգրքի 35-305–րդ հոդվածի հատկանիշներով, այն է`մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու, պահելու պետական գործչի սպանություն նախապատրաստելու, իշխանության յուրացում նախապատրաստելու դեպքերի առթիվ։ 

Ըստ թեմայի

ԱԱԾ պետն ու ոստիկանության պետը շտապ ժամանել են Սյունիք
ՀՀ–ում հերթական պաշտոնյան է ձերբակալվել կաշառք վերցնելու համար. ԱԱԾ բացահայտումը
«Իրենք շատ բան կարող են խոսել». ԱԱԾ տնօրենի տեղակալը` Մեղրիի միջանցքի մասին
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ