10:38 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03

Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
50020

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հարցին, թե տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում Թուրքիան ԱՄՆ–ի՞, թե՞ Ռուսաստանի գործընկերն է։

Սաֆրաստյան. «Այո՛, Թուրքիան ԱՄՆ–ի ընկերն է»

Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ` Թուրքիան ԱՄՆ–ի ընկերն է, և քանի որ այդ ընկերության առթիվ առաջացել են որոշակի կասկածներ, Թուրքիան ձգտում է դրանք հաղթահարել ՆԱՏՕ–ի հուլիսյան գագաթնաժողովից առաջ, որտեղ կայանալու է Էրդողանի հանդիպումը Ջո Բայդենի հետ։ Ըստ նրա` Էրդողանը պետք է օգտագործի հնարավորությունը` հավաստիացնելու ամերիկյան կողմին, որ իրենք շարունակում են մնալ հավատարիմ ընկերներ։ 

«Թուրքիան Ռուսաստանի հետ համագործակցում է ոչ թե Արևմուտքի կամ մասնավորապես ԱՄՆ–ի դեմ, այլ պարզապես Ռուսաստանի հետ ունի տնտեսական ընդհանուր շահեր։ Վերջինս էլ իր հերթին ունի աշխարհաքաղաքական բնույթի որոշ ծրագրեր, որոնք ցանկանում է իրագործել Թուրքիայի հետ»,– նշեց ակադեմիկոսը։

Սաֆրաստյանի դիտարկմամբ` Էրդողանն իր էությամբ արկածախնդիր մարդ է, և իր կառավարման վերջին շրջանում Թուրքիան իրականացնում է նույնպիսի քաղաքականություն։ Նրա խոսքով` թեև պետք է խոստովանել, որ Էրդողանն այդուհանդերձ նաև պրագմատիկ գործիչ է, շատ լավ հասկանում է այն կարմիր գծերը, որոնք չի կարելի անցնել ԱՄՆ–ի հետ հարաբերություններում։ 

«Ռուսական «Ս-400» զենիթահրթիռային համակարգերի գնմամբ Թուրքիան մի փոքր հատեց կարմիր գիծը, բայց հաշվարկել էր, որ ի վերջո դրանից շատ կորուստներ չի ունենա և հենց այդպես էլ եղավ։ Դա Թուրքիային հնարավորություն է տալիս ԱՄՆ–ի հետ որոշակի առևտրի մեջ մտնել, հետևաբար պրագմատիկ Էրդողանը կօգտագործի նաև Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը` ամերիկյան կողմից ինչ–որ բան կորզելու նկատառությամբ»,– նշեց ակադեմիկոսը։

Սաֆրաստյանն այդուհանդերձ չի կարծում, որ ամերիկացիները Թուրքիային այնքան կվստահեն, որ նրան համարեն իրենց ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում, քանի որ ԱՄՆ–ի ներկայիս աշխարհաքաղաքական ռազմավարությունն այդ տարածաշրջանին այնպիսի մեծ տեղ չի տալիս, որքան նախկինում։ Հիմա ամերիկյան արտաքին քաղաքականության կիզակետը տեղափոխվում է Արևելք, որտեղ հիմնական ախոյանը Չինաստանն է։  

«Շնորհակալություն, տիկին խոսնակ». Արմեն Սարգսյանը նամակ է հղել Նենսի Փելոսիին

Ակադեմիկոսի կանխատեսմամբ` ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքում հետայսու իրականացնելու է մի քաղաքականություն, ըստ որի` տարածաշրջանում Թուրքիան չի լինելու միակ վստահելի ուժը, որը կներկայացնի ու կպաշտպանի ամերիկյան շահերը, այսինքն` լինելու է բազմազան պատկեր և վերահսկողությունն իրականացվելու է մի քանի կենտրոնների միջոցով։ 

Հիշեցնենք, որ ռուսական նորագույն Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումները, որոնք Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ են առաջացրել, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերին:

Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ Բլինկենն ավելի է զայրացրել թուրքերին. Սոլովյով

Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները՝ սպառնալով չեղարկել նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել: Անկարան հրաժարվել է զիջումների գնալ և շարունակել է լրացուցիչ Ս-400–ներ ձեռք բերելու շուրջ բանակցությունները։

Ըստ թեմայի

Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ ճանաչել է Ցեղասպանությունը. Բլինկեն
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մտրակի և քաղցրաբլիթի խաղի դրսևորում է. Պեսկով
Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը արժեզրկում Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
թեգերը:
տարածաշրջան, Ռուսաստան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ջո Բայդեն, Հայոց ցեղասպանություն, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ