06:43 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08

Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (48)
48502

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական դաշտում առկա ուժերի դասավորվածությանն ու քաղաքական դաշինքների և կուսակցությունների հնարավորություններին։

Բադալյան. «Ընտրական ցուցակներն ընտրողի վրա ազդեցություն չեն գործի. կարևոր է վարչապետի թեկնածուն»

Արմեն Բադալյանի դիտարկմամբ` վերջին անորոշությունը կապված էր Հանրապետական կուսակցության հետ, որն այս պահին ունի ոչ այնքան թույլ, միջին հզորության կազմակերպչական, լրատվական, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, բայց քանի որ հստակեցվեց նաև ՀՀԿ–ի մասնակցության հարցը, հետևաբար այժմ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն արդեն հայտնի են։

«Դրանք են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող դաշինքը, Արթուր Վանեցյանի կողմից ղեկավարվող «Հայրենիք» կուսակցությունն ու նրա հետ դաշինք կազմած ՀՀԿ–ն։ Ընդ որում` ֆավորիտներն առաջին երկուսն են, քանզի Փաշինյանն ու Քոչարյանը պայքարում են վարչապետ դառնալու համար»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանի կարծիքով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնվում է երկրորդ էշելոնում կամ երկրորդ հարթության մեջ, իսկ երրորդում մնացած բոլոր մասնակիցներն են։ Ըստ նրա`Հայ ազգային կոնգրեսի հնարավոր մասնակցության պարագայում անգամ երրորդ բևեռ ասվածը մի փոքր ծանր է հնչում, որովհետև այդ ուժի աստղային ժամը 2008 թվականն էր, և նա այժմ ազդեցիկ քաղաքական ուժերի շարքին չի դասվում։ Քաղտեխնոլոգի համոզմամբ` թերևս չկա որևէ քաղաքական ուժ, որը կգնա ու կմիանա ՀԱԿ–ին և այդ քայլով նրան կդարձնի ավելի ազդեցիկ։   

«Ընտրողներն այսօր երկու հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում` կա՛մ Նիկոլ Փաշինյանին, կա՛մ Ռոբերտ Քոչարյանին։ Ընտրական ցուցակներն ընտրողի վրա ազդեցություն չեն գործի, կարևոր է վարչապետի թեկնածուն, հետևաբար սա լինելու է ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ հենց վարչապետի ընտրություն։ Թեև ցուցակներում կարող են լինել ազդեցիկ գործիչներ, գիտակ, պրոֆեսիոնալ անձինք, բայցևայնպես ընտրողները կողմնորոշելու են վերոհիշյալ երկու անձանց հարցում»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանի համոզմամբ` «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ–ի միջև ձևավորված դաշինքում լիդերի խնդիր չի առաջանա, որովհետև Արթուր Վանեցյանը թեև նոր է մտնել քաղաքականության մեջ, սակայն նրա մեջ արդեն իսկ կան լիդերության սաղմեր, և ավելի գրագետ աշխատանքի դեպքում լիդերի կերպարը կարող են դարձնել ավելի ընդգծված։

Միքայել Մինասյանն ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հայտարարություն է արել

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտնել է ապրիլի 25-ին, ՀՀ նախագահն ընդունել է վարչապետի ու կառավարության հրաժարականը:

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (48)

Ըստ թեմայի

Լինելու են ՀՀ պատմության մեջ ամենավատ ընտրությունները. տեղամասերում կլինեն բախումներ
Քաղաքական բարքերն ազդեցություն կունենա՞ն առաջիկա ընտրություններում. Բադալյանի տեսակետը
Կարևոր է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ և օրինական. Փաշինյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ