03:19 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05

Դա քաղաքական բլեֆ է. քաղտեխնոլոգը խոսել է Փաշինյանի ելույթի և ընտրությունների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (37)
127 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարի` Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել հայտարարությանը։

Ընդդիմադիր ուժերն ավելի մեծ շանս ունեն իշխանություն ձևավորելու, քան Փաշինյանի թիմը. Հակոբյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Հայաստանում իշխանության փոփոխության մասին հայտարարությունը մարտակոչ էր, որով նա փորձում է ոգևորել իր թիմին և իր ընտրազանգվածին` ցույց տալով, որ ինքը մինչև վերջ պայքարելու է և բոլոր ռեսուրսները օգտագործելու է,  որ իր քաղաքական թիմը ընտրություններում հաղթի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, «հանկարծ մտքներովդ չանցնի»։

«Կարծում եմ` դա քաղաքական բլեֆ է, որովհետև դեռևս չի երևում որևէ քաղաքական ուժ, որը կկարողանա խորհրդարանի մեծամասնությունը վերցնել»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգի խոսքով` դժվար է ասել, թե առաջիկա ընտրություններում որքան քվե կստանա Փաշինյանի թիմը, բայց մի բան ակնհայտ է` քվեների քանակը շատ հեռու է լինելու 50 տոկոսից, իսկ հաջորդ իշխանությունը, ամենայն հավանականությամբ, կոալիցիոն կլինի։

«Նիկոլ Փաշինյանին ամեն դեպքում, ինչպես և խորհրդարան անցած մնացած ընդդիմադիր խմբակցություններին և ԲՀԿ-ին, որը միայնակ է գնում, պետք են լինելու կոալիցիոն գործընկերներ, այսինքն` բանակցություններ պետք է լինեն»,- նշեց Հակոբյանը։

Այս դեպքում մի քանի շարասյունով գնացող ընդդիմադիր ուժերը, ըստ քաղտեխնոլոգի, ավելի մեծ շանսեր ունեն կոալիցիա, իսկ հետագայում նաև իշխանություն ձևավորելու։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (37)

Ըստ թեմայի

Կարևոր է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ և օրինական. Փաշինյան
Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին
Այսօրվա ընտրությունն օրենքից բխող ձևական գործընթաց է. Մարուքյան
թեգերը:
Վարչապետ, ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ