01:44 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հայտարարությանը, ըստ որի` համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում, և Հայաստանն անմասն մնալ չի կարող։ 

Գալոյան. «Պետությունը գնաճը զսպելու համար բավարար քայլեր չի ձեռնարկել, պատշաճ չի օգնել մասնավոր բիզնեսին»

Արա Գալոյանի դիտարկմամբ` միջազգային շուկայում գնաճի մասին ՄԱԿ–ի պարենի միջազգային ծրագրի ղեկավարը հայտարարեց դեռ նախորդ տարվա ապրիլին` կանխագուշակելով նույնիսկ հնարավոր սովի մասին, դրանից հետո նա նույն հայտարարությամբ հանդես եկավ 2020 թվականի օգոստոսին, իսկ երրորդ անգամ բոլորովին վերջերս` այս տարվա հունվարին և նշեց պարենի պաշարների անբավարար լինելու, ինչպես նաև գնաճի տեմպերի մասին։ 

«Այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչպես են արձագանքում պետությունները և ինչպես է արձագանքում Հայաստանը։ Վրաստանը, օրինակ, սպասվող գնաճի պարագայում այս տարի 45 տոկոսով ցորեն ավելի է ներկրել, քան անցյալ տարի, այսինքն` քանի դեռ շատ չի թանկացել, անհրաժեշտ է հնարավորինս շատ պաշարներ ներկրել։ Պետությունն ուղղորդում և օգնում է գործարարներին, իսկ Հայաստանում այս տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով հակառակ պատկերն է, այսինքն` մեր երկիրը նախորդ տարի ներկրել էր 23723 տոննա, իսկ այս տարի ներկրել է 19907 տոննա»,– նշեց տնտեսագետը։

Գալոյանի գնահատմամբ` եթե պարենը պակաս է ներմուծվում, գնաճն ավելի բուռն է դրսևորվում։ Ըստ նրա` նույն օրինաչափությունը գործում է նաև մի շարք այլ ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում, հետևաբար ապրանքի նվազումը լրացուցիչ խթան է գնաճի համար և ավելի ազդող գործոն է, քան միջազգային շուկայում առկա միտումները։ 

«Պետությունը պետք է կարողանար մասնավորից արագ կողմնորոշվել, օգներ մասնավորին, մինչդեռ պետությունն այդ առումով բավարար քայլեր չի ձեռնարկել և բավարարվում է իրավիճակն արձանագրելով ու հետևելով միջազգային շուկայում առկա զարգացումներին»,– ասաց տնտեսագետը։

Գալոյանի կարծիքով` ոչ ոք չի ասում, որ պետք է դրսից թանկ ներմուծել ու ներսում էժան վաճառել, բայց պետությունն էլ պետք է արագ կողմնորոշվի և գլխի ընկնի, թե ինչ պետք է անի գնաճը զսպելու և քաղաքացիներին պաշտպանելու համար։ Ըստ նրա` իհարկե կան ապրանքներ, որոնց պարագայում միջազգային շուկայի միտումներից խուսանավելն ուղղակի անհնար է, բայց ինչ վերաբերում է տեղական արտադրության ապրանքներին, ապա այստեղ անհրաժեշտ է իրականացնել կազմակերպչական ճիշտ աշխատանք, մինչդեռ գյուղնախարարություն չկա, որպեսզի կատարվեն տարրական հաշվարկներ և ի մի բերվեն ցավոտ խնդիրները։ Տնտեսագետն արձանագրեց, որ չկա տնտեսական քաղաքականություն ո՛չ ներքին արտադրության ընդլայնման, ո՛չ էլ աջակցության առումով։ 

Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ

Հիշեցնենք, որ 2021 թվականին Կենտրոնական բանկը 60% հավանականությամբ ակնկալում է, որ գնաճը չի գերազանցի 5.5%-ը։ Կենտրոնական բանկի նախագահը հավելել է, որ պետք է այնպես անեն, որ զսպելով գնաճը՝ տնտեսական անկում չունենանք։

Ըստ թեմայի

Գնաճի ֆոնին աշխատավարձերը նվազում են, տնտեսությունը` աճում. ի՞նչ է կատարվում Հայաստանում
Գնաճը Հայաստանում կվերադառնա կանխատեսված միջակայք. Մարգարյան
Գնաճն է պատճառը. տնտեսագետը բացատրել է, թե ինչի հաշվին են աճել հարկային մուտքերը

Գլխավոր թեմաներ