00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանում հանցավորության աճի համար բոլոր նախադրյալներն առկա են. նախկին փոխոստիկանապետ

© Photo : provided by Hovhanes QocharyanОваннес Кочарян
Ованнес Кочарян - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությանը, ըստ որի` Հայաստանը վերածվել է քրեական «ռազբորկաների մարտադաշտի»։ 
Քոչարյան. «ՀՀ–ում հանցավորության աճի համար բոլոր բարենպաստ նախադրյալներն առկա են»

Հովհաննես Քոչարյանի դիտարկմամբ` Հայաստանում հանցավորության աճի համար բոլոր բարենպաստ նախադրյալներն առկա են, քանզի չի կարող երկիրը գտնվել տնտեսական ճգնաժամի մեջ, հետպատերազմյան ծանր սթրեսում, հոգեբանական այսպիսի բարդ վիճակում, ներքաղաքական լարվածության պայմաններում, և հանցավորությունը չաճի։ Ըստ նրա` հանցավորությունը կայուն աճի միտումներ է դրսևորելու և ապագայում տեսնելու ենք, որ բռնի շահադիտական հանցագործությունների թվաքանակն ավելանալու է։

Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2021
Վայոց Ձորում քրոջ որդու սպանության մեջ մեղադրվող տղամարդը ձերբակալվել է

«Բռնությամբ զուգորդվող կոնֆլիկտը, ցավոք սրտի,  մնում է ամենանախընտրելի ձևը մեր հասարակության շատ ներկայացուցիչների մոտ։ Այնպես որ, հանցավորության վիճակի մասով որևէ դրական սպասում չունեմ։ Իհարկե ոստիկանությունն իր ուժերով ամեն ինչ անելու է, որպեսզի հանցագործությունների աճի միտումը սոցիալական անհանդուրժողականության շեմը չհատի, հետևաբար ամեն ինչ կախված կլինի ոստիկանության աշխատանքից»,– նշեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։ 

Քոչարյանի կարծիքով` եթե միայն ոստիկանության գործունեությունից կախված լիներ հանցավորության աճի կանխարգելումը, ապա աշխարհում կլինեին երկրներ, որտեղ ընդհանրապես հանցավորություն չէր լինի։ Մյուս կողմից՝ ոստիկանության զբաղվածությունը հասարակական կարգի պաշտպանության գործառույթներում, ինչպես նաև հեղափոխությունից հետո արդեն մոտ երեք տարի այդ ոլորտում ուժեղացված ծառայությունը, չի կարող չանդրադառնալ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման որակի վրա։

«Երբ հասարակության մեջ ներքաղաքական գործընթացները սրվել են, երբ հասարակության որոշ շերտերի հետ ոստիկանությունն ունեցել է բախումներ` պայմանավորված ինչ–ինչ քաղաքական հայացքներով, ապա միշտ հանցավորության դեմ պայքարը որոշակի նահանջ է ապրել։ Այդ օբյեկտիվ օրինաչափությունը միշտ արտացոլվել է ոստիկանության ցուցանիշներում, և այդ խնդիրը մեկ–երկու օրում չի լուծվում»,– ասաց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։ 

Կոտայքում հայտնաբերված գանգի հետքերով. սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել

Քոչարյանի համոզմամբ` մինչև չլինի հասարակական համերաշխության մթնոլորտ, մենք դժվար թե նշված խնդրում տեսնենք որակական փոփոխություն։ Ըստ նրա` ոստիկանությունն այսօր իր ուժերի գերակշիռ մասն օգտագործում է հասարակական կարգը պաշտպանելու նպատակով, բայց միայն ոստիկանությունը չէ, որ պայքարում է հանցավորության դեմ, այդ գործին լծված են նաև իրավապահ այլ մարմինները` ԱԱԾ–ն, նախաքննության մարմինները, ուստի պետք է գա մի պահ, երբ բոլորն առկա իրավիճակին համար իրենց պատասխանատվության բաժինն ընդունեն։

Հիշեցնենք, որ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է, որ Հայաստանը վերածվել է «քրեական ռազբորկաների մարտադաշտի», իսկ ոստիկանությունը զբաղված է մեկ անձի անվտանգությունը պաշտպանելով և խաղաղ ցուցարարներին «ասֆալտին փռելով», ոստիկանության բաժիններ տանելով։  

 

Լրահոս
0