19:45 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03

Այս պահին չկա ուժ, որը կհավաքի այնքան ձայն, որ միանձնյա ձևավորի կառավարություն. Հակոբյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
125 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 20-ին նախանշված ընտրություններից առաջ քաղաքական ուժերի հնարավորություններին։ 

Հակոբյան. «Ընդդիմության առումով դեռ կա ամբողջովին չբացահայտված կամ չօգտագործված ներուժ»

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, որը բավականին լուրջ կարգավորումներ է մտցնում գործընթացի մեջ` նախևառաջ փոխելով մթնոլորտը երկրում, առավել ևս այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ ընտրազանգվածի 40 տոկոսը կողմնորոշված չէ։ Ըստ նրա` ընդդիմությունը շատ ավելի լուրջ հենարան ունի հասարակության մեջ, որին վերջին վեց ամիսների ընթացքում լիովին չէր կարողանում արթնացնել, հետևաբար այդ առումով դեռ կա ամբողջովին չբացահայտված կամ չօգտագործված ներուժ։

«Այս պահի դրությամբ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն Քոչարյանի գլխավորած դաշինքը, Փաշինյանի քաղաքական ուժը, «Հայրենիք»–ՀՀԿ դաշինքը, ԲՀԿ–ն։ Հետաքրքիր հնարավորություններ կունենա նաև ՀԱԿ–ը, եթե մասնակցի ընտրություններին»,– նշեց քաղտեխնոլոգը։ 

Հակոբյանի համոզմամբ` այդուհանդերձ այսօր դեռ չի ուրվագծվել որևէ քաղաքական ուժ, որն ի զորու է հավաքել այնքան ձայն, որպեսզի կարողանա միանձնյա կառավարություն ձևավորել։ Ըստ նրա` չի կարելի բացառել նաև այնպիսի հեռանկարը, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ մթնոլորտը երկրում փոխվի, և ամեն ինչ լինի շատ ավելի արմատական, և ձայները դառնան ավելի բևեռացված։ 

Քաղտեխնոլոգի կարծիքով` եթե իշխանության պարագայում հասկանալի է, թե ով է ընտրություններին մասնակցելու որպես լիդեր, ապա ընդդիմադիր դաշտում ձայները կարող են կոնսոլիդացվել այն անձի շուրջ, որն այդ պահին ընդհանուր ընդդիմադիր էլեկտորատի պատկերացմամբ կլինի առաջնորդ։ 

Դա քաղաքական բլեֆ է. քաղտեխնոլոգը խոսել է Փաշինյանի ելույթի և ընտրությունների մասին

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։ Առաջին փորձն արդեն կայացել է մայիսի 3-ին։

Վարչապետի ընտրության հարցը երկրորդ անգամ ԱԺ-ում կքննարկվի մայիսի 10-ին։

Ըստ թեմայի

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին
Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին
Այսօրվա ընտրությունն օրենքից բխող ձևական գործընթաց է. Մարուքյան
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Վիգեն Հակոբյան

Գլխավոր թեմաներ