19:55 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Իրականում / Օրացույց (700)
20 0 0

«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին: Հեղինակը պնդում է, որ Արցախի ապագա կարգավիճակի հարցում առկա տենդենցները նյարդայնացնում են Բաքվին և Ադրբեջանն անընդհատ սադրանքներ է հրահրում հայերի, Իրանի և ռուս խաղաղապահների դեմ։

«Իրականում». Արցախի կարգավիճակը կարգավորելու ժամանակն է մոտենում, իսկ Բաքուն սադրանքներով է պատասխանում

Բացի Բաքվից` ամենուր գիտակցում են, որ արցախյան վերջին պատերազմը Արցախի խնդրի կարգավորմանն ու կարգավիճակի հարցի լուծմանը ոչ թե նպաստեց, այլ ճիշտ հակառակը…

Ադրբեջանի մայրաքաղաքում այդ առիթով վայնասունն արդեն սկսվել է` Ռուսաստանի դեսպանատան դիմաց պարբերաբար հակառուսական հանրահավաքներ են անցկացվում:

Ինչ խոսք` այդ ամենը կարելի էր կանխատեսել: Վերջապես այնտեղ ևս պետք է հասկանային, որ պատերազմով այդ խնդիրը ոչ թե լուծվեց, այլ ավելի խճճվեց, ու, որ իրենց առաջնորդ Ալիևն ուղղակի ստում էր, երբ պատերազմի ավարտից հետո հայտարարում էր, թե Արցախի հարցը լուծված է…

Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել

Հիմա արդեն ամենակարևոր փուլն է վրա հասնում, երբ միջազգային հանրության մակարդակով պետք է հարցը լուծվի, ու այդ լուծումը մեղմ ասած այնքան էլ չի բխում Ադրբեջանի շահերից: Չնայած`այստեղ շատ բան կախված է Հայաստանի դիվանագիտությունից ու երկրի ղեկավարության վարքագծից…

Պատրա՞ստ է արդյոք Փաշինյանն իր թիմով, ինչպես ասում են` կռիվ տալ Արցախի կարգավիճակի համար`չգիտեմ, խիստ կասկածում եմ…Մոտ ապագայում կտեսնենք:

Որպեսզի ամրապնդենք բիոլոգիական անվտանգությունը. Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել

Միջազգային հանրության առնվազն մի մասը մտահոգ է ստեղծված իրավիճակով, մասնավորապես այն երկրները, որոնք մեր տարածաշրջանում շահեր ունեն: Խոսքը, իհարկե, ԱՄՆ մասին չէ. ամերիկացիներն իրենց պռագմատիզմի ձեռքը, ինչպես ասում են` կրակն են ընկել… Ու, երբ պարզվում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը 907 բանաձևը շրջանցելու ու Ադրբեջանին ռազմական օգնություն է ցուցաբերելու որոշում է ընդունել, պարզ է դառնում, որ սխալ կլինի Միացյալ նահանգների վրա հույս դնել:

Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսությունը. Լավրով

Շահագրգիռ երկրներից ո՞րն է մնում. ես, իհարկե, կհիշատակեմ Ռուսաստանին, մեր հարևան Իրանին, ինչպես նաև Ֆրանսիային, որտեղ հայ համայնքի դիրքերը բավականին ամուր են ու երկրի ղեկավարն ուղղակի պարտավոր է այդ հանգամանքի հետ հաշվի նստել:

թեմա:
Իրականում / Օրացույց (700)

Ըստ թեմայի

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԳՇ պետերի հանդիպումը
Սերգեյ Լավրով. Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկին երկար սպասելու կարիք չի լինի
Վրացի սահմանապահները հետ՝ Ռուսաստան են ուղարկել զրահաբաճկոններով բեռնատարները
ԱՄՆ-ն ուզում է բաց երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ. Պետդեպ
թեգերը:
խաղաղապահ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ֆրանսիա, ԱՄՆ, սադրանք, կարգավիճակ, Բաքու, Ռուսաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ