01:57 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53

Ե՞րբ կկարողանանք նորից նշել մայիսյան եռատոնը. Գևորգյանը 6 պայման է թվարկում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
150 0 0

Հասարակական–քաղաքական գործիչ, «Հայ ազգային ճակատ» շարժման ղեկավար Գևորգ Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է մայիսյան եռատոնը վերականգնելու նախադրյալները։

Ե՞րբ կկարողանանք նորից նշել մայիսյան եռատոնը. Գևորգյանը 6 պայման է թվարկում

Եռատոնը ծնվել էր կոնկրետ քայլերի արդյունքում, կոնկրետ պատմություն էր, որն ուղղակի ոչնչացվեց ապազգային ուժերի կողմից։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Գևորգ Գևորգյանը։

«Ունենալով հարևան թշնամի երկրներ` Հայաստանն ամուր չի լինի, եթե չունենա հզոր բանակ։ Այսօր չկա մեկ հայ մարդ, որ մտահոգված լինելով երկրի խնդիրներով, տրամադրություն ունենա նշելու եռատոնը կամ տրվի խաբկանքներին, որ այս ամենը պետք է մոռացության տալ։ Հաղթանակ նշելու համար պետք է նորից հաղթել, հեռացնել մեր կյանքից սև, ապազգային ու հակապետական ուժերին»,– նշեց հասարակական–քաղաքական գործիչը։

Գևորգյանի համոզմամբ` տեսանելի ապագայում Արցախն ամբողջությամբ, ներառյալ Շուշին, կարող է վերստին լինել հայերինը, եթե կրկին բարձրացնենք մեր մարտական ոգին, ամրապնդենք հայկական բանակը, ամրացնենք պետականությունը, վերարժևորենք մեր արժեհամակարգը, վերագտնենք հավատքը, իսկ դրա համար նախևառաջ պետք է ձերբազատվել ներկա իշխանությունից։

Նշենք, որ մինչ արցախյան վերջին պատերազմը հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում էր եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հիշեցնենք, որ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ, որոնցից 104–ն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց Շուշին, ինչը բեկումնային դարձավ ղարաբաղյան առաջին պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին:

Մայիսի 9-ին նշվում է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ՊԲ–ն պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

Արցախյան վերջին պատերազմից հետո Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ըստ թեմայի

Հարսանիք լեռներում. ռազմական բժշկի պատերազմական հիշողությունները
Հաղթանակների տարեգրություն. Ռեյխստագի քոչարուց մինչև «Հարսանիք լեռներում»
Շուշիի ազատագրումը. ինչպես կազմակերպեցին «Հարսանիք լեռներումը» ու փրկեցին Ստեփանակերտը

Գլխավոր թեմաներ