00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկակի ստանդարտներով է առաջնորդվում. արվեստաբանը`հայկական հետքի ոչնչացման մասին

© Photo : provided by Lilit SargsyanЛилит Саргсян
Лилит Саргсян - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Բաժանորդագրվել
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ու Ալիևի` Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշմանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչինչ չի կարող անել, ավելի ծանրակշիռ մեխանիզմներ են պետք. արվեստաբանը` Ադրբեջանում հայկական հետքի ոչնչացման մասին

Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում մեծ հույսեր ենք կապում քաղաքակիրթ Եվրոպայի ու գերտերությունների հետ, անընդհատ վկայակոչում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը թվում է թե պետք է մեզ օգնի, մինչդեռ հարցին ավելի խորքային մոտեցում է անհրաժեշտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արվեստաբան Լիլիթ Սարգսյանը։

«Եվրոպան որդեգրել է երկակի ստանդարտների քաղաքականություն, մենք ամեն օր ականատես են լինում, թե եվրոպական անտարբերության հետևանքով ինչպես է իսլամական աշխարհը` ի դեմս Թուրքիայի, առանց որևէ խոչընդոտի ոչնչացնում  քրիստոնեական քաղաքակրթության հետքերը»,- ասաց նա։

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2021
Հայկական ինքնության ջնջում. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Ղազանչեցոցում

Նրա խոսքով` սա ոչ թե նեղ հայկական, այլ համայն քրիստոնյա աշխարհի խնդիրն է, և Եվրոպան չի կարողանում այդ ամենի դեմն առնել, քանի դեռ միջազգային օրենսդրությունը զսպող մեխանիզմներ չի մշակել, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկակի ստանդարտներով առաջնորդվող եվրոպական դիսկուրսի վառ օրինակ է։

«Մենք չափից շատ հույս ենք դնում այդ կառույցի վրա, բայց այդ կառույցը նույնպես չունի ակտիվ միջամտելու մեխանիզմներ, բացի այդ ադրբեջանցիները պարզապես թույլ չեն տալիս մտնել Շուշի և ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդտեղ ոչինչ չի կարող անել, քանի դեռ գործի չեն դրվել ավելի ծանրակշիռ իրավական մեխանիզմներ»,- նշեց Սարգսյանը։

Արվեստաբանի դիտարկմամբ` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագիրն ամբողջովին վտանգված է, և եթե Ադրբեջանի որդեգրած վայրագ քաղաքականությունը շարունակվի` կարճ ժամանակ անց հայկական հետքն այդ տարածքներում իսպառ կջնջվի։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 7-ին հրամանագիր է ստորագրել, որով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած հայկական Շուշի քաղաքը հայտարարվում է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»։

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

Հիշեցնենք՝ մայիսի 3–ին Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել էր Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու՝ անգմբեթ լուսանկարները։ Նա գրել էր, որ մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են եկեղեցու գմբեթները։

Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով հայկական եկեղեցու ավերման մասին բացահայտող տեսանյութին, հայտարարեց, թե մատուռն ապօրինի կառուցվել 1993-ից հետո, ուստի չի կարող Ջաբրայիլի մշակույթի պատմության մաս համարվել:

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

Ավելի վաղ Ադրբեջանն ավերել էր նաև Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), որի վերաբերյալ, թեևս, որևէ արդարացում չգտնելով, որոշել էր լռություն պահպանել:

Լրահոս
0