20:07 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03

Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին 

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (170)
3063 0 0

Ի՞նչ իրավիճակ է Իշխանասարում, ո՞ր փուլում են ադրբեջանցիներին իրենց դիրքեր վերադարձնելու բանակցությունները. Sputnik Արմենիայի հարցերին պատասխանել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ 

Սև լիճն անցել են և մտել մեր գոտի. Առուշանյանը` Սյունիքում ադրբեջանցիների հետ բանակցությունների մասին

Ադրբեջանցիները Սև լիճն անցել են և մտել մեր գոտի։ Այժմ էլ այնտեղ են։ Բանակցությունները դեռ շարունակվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիս խոշորացված համայնքի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել, բանակցությունները շարունակվում են»,- ասաց նա։

Բանակցություններում, ըստ Առուշանյանի, ներգրավված են հայկական կողմից առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմը և ռուս խաղաղապահները։

Նրա խոսքով` ադրբեջանական կողմի ներթափանցումը «արդարացնող» հայտարարություններ տարածողները լավ տեղեկացված չեն և չեն տիրապետում իրավիճակին։ 

«Իրենք ուղղակի լավ տեղեկացված չեն և նույնիսկ իրենց հայրենիքի մասով են պատրաստ ստել։ Այն, որ Սև լիճն անցել են և մտել մեր գոտի` դա փաստ է»,-նշեց Առուշանյանը։

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը. մարզպետ

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (170)

Ըստ թեմայի

Պետությունը պետք է ամբողջական տեղեկություն տա, մյուսները` խուճապ չառաջացնեն. ՄԻՊ–ի հորդորը
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին

Գլխավոր թեմաներ