00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է դեռ 1992–ին. Մելոյան

© Sputnik / Asatur YesayantsИсполнительный директор Международного центра по развитию парламентаризма Гоар Мелоян
Исполнительный директор Международного центра по развитию парламентаризма Гоар Мелоян - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվել
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի հետ ներկայումս առաջ քաշվող սահմանազատման խնդրին, մինչդեռ ՀՀ–ն 1992 թվականին դարձել է ՄԱԿ–ի լիիրավ անդամ գործող սահմաններով։
Մելոյան. «ՀՀ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է դեռ 1992–ին»

Գոհար Մելոյանի դիտարկմամբ` Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է ոչ միայն ՄԱԿ–ի, այլև մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց ժամանակին անդամակցել է մեր երկիրը։ Այսօր խնդիրը կապված է զուտ Հայաստանի գործող իշխանության հետ, որն ինքնուրույն որոշել է իրականացնել նոր դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց ադրբեջանական կողմի հետ։

«Հիմա մեր ներքին խնդիրն է ու գործող իշխանության թողտվության հարցը, բացթողնման հետևանքը, որ ինչ–որ մի պետություն իր զինված ստորաբաժանումներով ներխուժում է մեր սուվերեն տարածք մի քանի ուղղությամբ և մի քանի կիլոմետր խորությամբ, ինչը մնում է անպատասխան, չի կիրառվում համապատասխան գործիքակազմ։ Սա մեր պետության ամոթն է, որ մի քանի հարյուր զինվորականի ներխուժումը չի կարողանում կասեցնել ու նրանց դուրս մղել իր տարածքից»,–նշեց իրավագետը։

Армянский военнослужащий на армяно-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Գեղարքունիքում կրակոցներից հետո ադրբեջանցի հրամանատարը ներողություն է խնդրել. ՊՆ

Մելոյանի պնդմամբ` ՀՀ իշխանությունը նույնիսկ ՀԱՊԿ–ի կանոնադրության ոչ ճիշտ հոդված ընտրեց խնդիրն այդ կառույցում բարձրաձայնելու համար, իշխող ուժը ՀԱՊԿ–ին չդիմեց նույնիսկ այն ժամանակ, երբ մեր սահմանն ավելի վաղ ուղղակիորեն ռմբակոծվում էր թշնամու կողմից։

Իրավագետի խոսքով` ճիշտ է, մենք ունենք ամրագրված սահմաններ, միջազգային հանրությունը մեզ ճանաչում է արդեն իսկ գոյություն ունեցող սահմաններում, ինչն ամրագրված է մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, բայց քանի դեռ մենք ինքներս չենք պաշտպանում մեր ազգային շահն ու սահմանները, ոչ ոք արտերկրում մեր դիրքերից հանդես չի գա, առավել ևս, որ գործող իշխանությունը ծավալում է ակնհայտ հակահայկական գործունեություն, ինչում իրավագետը նույնիսկ նկատում է առերևույթ հանցակազմ։      

Նշենք` է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 19-ին հայտարարել է, որ  Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման հարցում։

Ռուսաստանն առաջարկել է աջակցություն ցուցաբերել  սահմանագծման ու սահմանազատման հարցում՝ դրա համար հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելով, որտեղ Մոսկվան կարող է հանդես գալ խորհրդատուի կամ միջնորդի դերում։

Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Լրահոս
0