22:47 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57

ՀԱԿ-ը կոչ է անում ուժերը չջլատել. ինչ ուղերձ է պարունակում Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
233 0 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի վերջին հայտարարությանը։

 

ՀԱԿ-ը կոչ է անում ուժերը չջլատել. ի՞նչ ուղերձ է պարունակում Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

ՀԱԿ-ը կոչ է անում ուժերը ջլատելու և անարդյունավետ ակցիաներ անցկացնելու փոխարեն քաղաքական գործընթացները կենտրոնացնել ընտրությունների միջոցով Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի վերջին հայտարարությունը։

«ՀԱԿ-ը հորդորում է կենտրոնանալ ընտրությունների ճանապարհով Փաշինյանին հեռացնելու վրա, որովհետև անցած 6 ամիսների փորձը ցույց է տվել, որ լոկալ բողոքի ակցիաները ոչ թե քաղաքական կամ ներքաղաքական խնդիր են լուծում, այլ ընդամենը օգնում են, որ դրսից Փաշինյանի վրա ճնշումներն ակտիվանան»,- ասաց նա։

Նրա խոսքով` բողոքի ակցիաները պետք է չլինեն ինքնանպատակ, եթե չեն կարողանում Հայաստանում իշխանափոխության հասնել։ Խոսքը, սակայն ինքնաբուխ փողոց դուրս եկած քաղաքացիների մասին չէ։

«ՀԱԿ-ը մեղադրում է ոչ թե ինքնաբուխ փողոց դուրս եկած քաղաքացիներին, որոնց կարելի է հասկանալ, այլ նրանց, ովքեր քաղաքական դիվիդենտներ շահելու հետևանքով ջուր են լցնում արտաքին խաղացողների ջրաղացին»,- նշեց քաղաքագետը։

Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հայտարարությամբ անդրադարձել էր Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակին և այդ առիթով տեղի ունեցող բողոքի ցույցերին:

Նա նշել էր, որ Ադրբեջանը, կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է` շատ բան կորզել Հայաստանից, և, քանի որ բողոքի ցույցերն ակնհայտորեն ավելի են թուլացնում Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով գնում են ԱԺ, որտեղ և Փաշինյանն է. տեսանյութ

Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։ 

Տեր-Պետրոսյանի կարծիքով` այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ 

Ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյանը` Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին 

Ըստ թեմայի

Որքանո՞վ առաջին նախագահին կհաջողվի նոր բևեռ դառնալ. վերլուծում է քաղաքագետը
Հայաստանում պատրաստ չեն ֆորսմաժորային իրավիճակներում որակյալ դիսկուրսի. քաղաքագետ
Տեր–Պետրոսյանը փորձել է իր առաջարկով իսկապես փաստի առաջ կանգնեցնել Փաշինյանին. Սուրենյանց
թեգերը:
Ընտրություններ, Հայաստան, քաղաքականություն, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)

Գլխավոր թեմաներ