00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տեր–Պետրոսյանն ուզում է ապացուցել, որ ժամանակին իր քարոզածն այլ բան էր. քաղաքագետ

© Sputnik / Andranik GhazaryanПолитолог Саро Сароян в гостях радио Sputnik Армения
Политолог Саро Сароян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվել
Անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախընտրական գործընթացներին, մասնավորապես ընտրություններին մասնակցելու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության որոշմանը։
Սարոյան. Տեր–Պետրոսյանը «ոչմիթիզականների» անվան տակ միավորում է «սևերին» և «սպիտակներին»

Սարո Սարոյանի դիտարկմամբ` ՀԱԿ–ն իր որոշմամբ ըստ էության խնդիր ունի ինչ–որ պլատֆորմով ներկայանալ և այդ քաղաքական ուժի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ցանկանում է տարանջատվել նախկիններից և ներկաներից։ Բայց, ըստ վերլուծաբանի, խնդիրն այն է, որ տարանջատման արանքում հայտնվելու որևէ դիրք չկա, ուստի որոշում կա այդ ամբողջն իբրև մեկ ընդհանրություն դիտարկել։ 

«Այդ տեսակետից Տեր–Պետրոսյանը բոլորին միավորում է որպես «ոչմիթիզականներ» և առաջ բերում այն գիծը, որ տարիներ առաջ, երբ իրեն չեն հասկացել կամ չեն ընդունել, իր կանխատեսումները հաշվի չեն առել, այդ ամենը եղել է հենց «ոչմիթիզականների» միավորման արդյունքում, ինչն էլ կրախի առջև է կանգնեցրել երկիրը»,– նշեց Սարոյանը։

Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Փաշինյանը փայլուն իրականացրել է Վազգեն Սարգսյանի երկու պատվիրանները. Լևոն Տեր–Պետրոսյան

Նրա կարծիքով` Տեր–Պետրոսյանի կողմից առաջ քաշվող թեզերը հնարավորություն են տալիս տարանջատվել քաղաքական դաշտում գործող մյուս բոլոր միավորներից, ընդ որում` Տեր–Պետրոսյանը «ոչմիթիզականների» անվան տակ միավորում է և՛ «սևերին», և՛ «սպիտակներին»։ 

«Առաջին նախագահը փորձում է հասարակության ուշադրությունը բևեռել իր գլխավորած ուժի վրա։ Այլ հարց է, թե իր առաջ քաշած թեզերը որքանով են հիմնավոր և տրամաբանված, որքանով են ազնիվ։ Պետք է տարանջատենք երկու բան. մեկը դիրքավորումն է, որով փորձ է արվում ապահովել ՀԱԿ–ի քաղաքական ընթացքն այս ընտրական պրոցեսում, և մյուսը, թե որքանով է նրա տված գաղափարական ուղղվածությունը ճշմարիտ»,– նշեց անկախ վերլուծաբանը։

Սարոյանի գնահատմամբ` ՀԱԿ–ը պայքարելու է նաև այն էլեկտորատի համար, որն արդեն իսկ հիասթափվել է Նիկոլ Փաշինյանից և պատրաստ է տարանջատվել նրանից։ Քանի որ խաղաղասիրական թեզերը, որոնք գալիս էին նաև Տեր–Պետրոսյանի կողմից ու երկրին բերեցին պարտության, ապա այժմ կա խնդիր` ապացուցելու, որ ժամանակին քարոզածը բոլորովին այլ բան էր։ Իսկ թե ինչպիսին էր իրականում այդ քարոզը, մենք, ըստ վերլուծաբանի, ականատես կլինենք առաջիկա ընտրություններում։ 

ՀԱԿ-ը կոչ է անում ուժերը չջլատել. ինչ ուղերձ է պարունակում Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Հայ ազգային կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստում որոշում կայացվեց մասնակցել հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրություններին։

Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Ըստ ՀԱԿ–ի տարածած հայտարարության` հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Մինչդեռ, ՀԱԿ–ը որոշել է մասնակցել ընտրություններին` վստահ, որ կարող է ձևավորել արդար իշխանություն։

Լրահոս
0