00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Վահան գյուղում կարկուտի շերտը հասել է 20 սմ-ի. ցանքատարածությունները հողին են հավասարվել

© RIA Novosti / provided by Artak StepanyanРуководитель аппарата общины Чамбарак Артак Степанян
Руководитель аппарата общины Чамбарак Артак Степанян - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Բաժանորդագրվել
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտակ Ստեփանյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է Վահան բնակավայրում տեղացած կարկուտի հասցրած վնասի մասին։
Կարկուտը գրեթե 100 տոկոսով ոչնչացրել է Վահան բնակավայրի ցանքատարածությունները. Ստեփանյան

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան բնակավայրում տեղացած կարկուտի հետևանքով գրեթե ամբողջությամբ հողին են հավասարվել աշնանացան ցորենը, գարին, սխտորն ու բազմամյա խոտաբույսերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտակ Ստեփանյանը։

«Որոշ տեղերում կարկուտի հաստությունը հասել է մինչև 20 սմ-ի։ Հիմնական վնասը կրել է Վահան բնակավայրը`մոտավորապես 80 հա-ի չափով։ Բնակավայրում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ Բազմամյա խոտաբույսերն այս տարի ավելի շատ էին ցանել, քան նախորդ տարիներին, ու հիմնական վնասը հենց անասնապահներն են կրել»,- ասաց նա։

Նրա խոսքով` աշնանացանի վնասված ցանքատարածություններն հիմա արդեն վերականգնել չի լինի։

«Բազմամյա խոտաբույսերի առաջին բերքից գրեթե ոչինչ չի մնացել, բայց հնարավոր է, որ երկրորդ աճ տա։ Տարեկան երկու անգամ են հնձում այդ խոտաբույսերը, եթե ֆորս–մաժորներ չլինեն, կարող են երկրորդ բերք ստանալ»,- նշեց Ստեփանյանը։

Горшки со стевией в ферме Рафика Казиняна в городе Алаверди, Лори - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Պատկերացրեք տղամարդը լացի. Արմավիրում փոթորիկը միլիոնների վնաս է հասցրել ջերմոցատերերին

Կարկտահարությունից հետո համայնքապետարանի մասնագետներն այցելել են գյուղացիական տնտեսություններ, վնասի գնահատման աշխատանքներ իրականացրել։ Վաղը նրանց կմիանան մարզպետարանի գործընկերները, որ ամփոփեն գյուղատնտեսների կրած վնասի չափը։

Քամին ավերածություններ է պատճառել Ակունք գյուղում

«Վնասի չափը թվերի տեսքով կիմանանք, երբ վերջնական մասնագիտական եզրակացությունը պատրաստ լինի։ Այնուհետև կփորձենք փոխհատուցման ներկայացնել»,- նշեց նա։

Վնասի մասնակի փոխհատուցում ստանալուց բացի, համայնքապետարանի աշխատակիցներն այս անգամ կփորձեն նաև հակակարկտային կայանքների կառուցման հարցը հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերում ներառել։

Ինչպես էին ուզում Սև լճի խնդիրը լուծել խորհրդային տարիներին

Լրահոս
0