13:21 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52

Ե՞րբ խելքի կգա ՀՀ տնտեսությունը. իրավիճակը դեռ անհանգստացնում է պոտենցիալ ներդրողներին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թևիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի կանխատեսումներին, որոնք առնչվում են տնտեսական աճին։

Թևիկյան. «Ներքաղաքական իրավիճակը դեռ անհանգստություն է պատճառում պոտենցիալ ներդրողներին»

Աշոտ Թևիկյանի դիտարկմամբ` տնտեսական աճն առաջին հերթին կախված է երկրում տիրող քաղաքական իրավիճակից, հետևաբար երբ առկա է բարդ ներքաղաքական իրավիճակ, ապա տնտեսական աճի մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ այդ դեպքում կամ տնտեսական աճ չի լինում, կամ էլ գրանցվում է աճի շատ ցածր ցուցանիշ։

«Տեսնում եմ, թե ինչ է կատարվում մեր տնտեսությունում, այն ֆինանսական հոսքերը, որոնք կարող էին գալ Հայաստան և նպաստել իրական տնտեսական աճին, նման բան տեղի չունեցավ, ուստի կարծում եմ, որ ներկա պահին մեզ մոտ դժվար թե կարող է սպասվել տնտեսական 4-տոկոսանոց աճ»,– Sputnik Արմենիային ասաց տնտեսագետը։

Թևիկյանի կարծիքով` եթե ընտրություններից հետո իրավիճակն իսկապես կարգավորվի, ապա կարող ենք էական բարելավման ակնկալիք ունենալ տնտեսական աճի և զարգացման հարցում։

Նա չբացառեց, որ այժմ հրապարակվող վիճակագրական տվյալների համաձայն` առանձին ոլորտներում կարող է լինել տնտեսական ակտիվություն, քանի որ դա բնական երևույթ է, 2020 թվականի համավարակի ու պատերազմի պատճառով ունեցանք զգալի անկում, սակայն 2021 թվականին տնտեսությունը հետզհետե դուրս է գալիս այդ ծանր վիճակից։

Տնտեսագետի գնահատմամբ` թեև անկում ապրած տնտեսության ընդհանուր հիմքի վրա որոշակի տնտեսական աշխուժացումները տեսանելի են և կարող են հանգեցնել առաջխաղացման, բայցևայնպես ներքաղաքական իրավիճակը դեռ անհանգստություն է պատճառում շատ գործարարների, որոնք տատանվում են ներդրումներ կատարելու հարցում, մինչդեռ ներդրումները կայուն տնտեսական աճ ապահովող առաջնահերթ գործոններից են։

Մեր տարածաշրջանը, անկախ պատերազմից, ներդրողների համար միջինից բարձր ռիսկային գոտի է

Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական բանկը 2021թ.–ի համար նախապես կանխատեսել էր 2 տոկոս տնտեսական աճ։ 2021թ-ի մարտի 16-ին, սակայն, ԿԲ–ն որոշել էր վերանայել իր կանխատեսումն ու այն նվազեցրել 1.4 տոկոսի։

ԿԲ նախագահը պարզաբանել էր, որ այդ վերանայումը պայմանավորված է հիմնականում 2020թ–ի չորրորդ եռամսյակի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում տնտեսության որոշակի ճյուղերում (արդյունաբերություն, ծառայություններ, գյուղատնտեսություն) արձանագրված թուլացումներով:

Սահմանային լուրերի պատճառով Տավուշում որոշ ներդրողներ կասեցրել են իրենց ծրագրերը

Ըստ թեմայի

ԵԱՏՄ–ում լինելը ՀՀ–ի համար մեծ դեր է ունեցել տնտեսական մրցունակության առումով. Թավադյան
ԵԱՏՄ երկրների տնտեսությունները դիմակայել են կորոնավիրուսային ճգնաժամին․ ԵԱՏՀ նախարար
Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն. Քթոյան
Որքա՞ն կտևի պատերազմի բացասական ազդեցությունը. Թևիկյանը` Սոթքի հանքավայրի մասին
թեգերը:
Ներդրում, տնտեսություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ