02:32 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12

Մայիսի 28-ը պետություն ունենալու մեր ժողովրդի կամքի դրսևորումն է. քաղաքագետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
63 0 0

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ համեմատականներ կարելի է անցկացնել առաջին և երրորդ հանրապետությունների միջև`երկրին սպառնացող վտանգների ու մարտահրավերների առումով։ 

Մելիք–Շահնազարյան. «Մայիսի 28–ի խորհուրդը նոր ազատագրական շարժման ծնունդն է»

Հրանտ Մելիք–Շահնազարյանի դիտարկմամբ` մայիսի 28-ի արձագանքը և՛ հիմա, և՛ ապագայում մենք միշտ լսելու ենք այն տեսակետից, որ դա պետություն ունենալու մեր ժողովրդի կամքի դրսևորումն է, սակայն այսօր Հայաստանի պետականությանը սպառնում են լուրջ վտանգներ։

«Հայաստանն այսօր զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից և նրանց առաջնորդը` դավաճան Փաշինյանը, ներկայումս ամեն օր լուրջ կորուստներ է պատճառում մեր պետականությանը։ Այստեղ մայիսի 28–ի խորհուրդը որպես նոր ազատագրական շարժման ծնունդն է, և ես վստահ եմ, որ այս կապիտուլյանտ իշխանությանը հեռացնելուց հետո սկսելու ենք պետականության վերականգնման գործընթացը»,– նշեց քաղաքագետը։

Մելիք–Շահնազարյանի համոզմամբ` իշխանափոխությունից հետո երկրում կլինի ներքին համախմբում, իսկ արտաքին աշխարհում՝ լուրջ դաշնակիցների աջակցություն, բայց քանի դեռ Հայաստանի իշխանությունը գործում է ի վնաս պետության, ո՛չ ներքին մոբիլիզացիան, ո՛չ արտաքին աջակցությունը չեն կարող ցանկալի արդյունք բերել։

Քաղաքագետի կարծիքով`  1918-20 թվականների հանրապետության կենսագործունեությունն ամենավառ օրինակն է նրա, որ նույնիսկ ամենաողբերգական պայմաններում կարելի է հաղթանակներ կերտել և պետություն ստեղծել։ 

Հիշեցնենք` մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։

«Ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև». Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը, որն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում է. տեսանյութ
Այժմ կամ երբեք. Սերժ Սարգսյանը հիշեցրել է Արամ Մանուկյանի կոչը
Երբ միասնական ենք, կարողանում ենք հաղթել․ ՀՀ նախագահը ուղերձ է հղել
թեգերը:
Հայաստանի 1–ին Հանրապետություն, Սարդարապատ, Հրանտ Մելիք–Շահնազարյան

Գլխավոր թեմաներ