00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ էր ակնարկում Տեր–Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին

© Sputnik / Andranik GhazaryanПолитолог Виген Акопян в гостях радио Sputnik
Политолог Виген Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հանրային հեռուստատեսությամբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցի որոշ դրույթներին։  

«Տեր–Պետրոսյանն ակնարկեց, որ մեծ քաղաքականությունը Փաշինյանի խելքի բանը չէ». Վիգեն Հակոբյան

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` հարցազրույցի թեմայի վրա լուրջ ազդեցություն են ունեցել նախընտրական իրողությունները. ՀԱԿ–ը մասնակցելու է ընտրություններին, և առաջին նախագահը` որպես այդ քաղաքական ուժի լիդեր, գլխավոր շարժիչ ուժ և գաղափարախոս, իր վրա է վերցնում բավականին լուրջ բեռ, ուստի փորձելու է ոչ միայն գաղափարական իմաստ տալ այդ մասնակցությանը, այլև վերահստատել իր նախորդ մոտեցումները` ամեն ինչ անելով, որ ՀԱԿ–ը հաղթահարի ընտրական անցողիկ շեմը։

Հակոբյանի կարծիքով` հարցազրույցը պետք է դիտարկել հենց նախընտրական պրիզմայով, որում կար և՛ քաղաքական պահի կոնյուկտուրա, և՛ կոնկրետ նպատակին միտված մարտավարություն։       

«Տեր–Պետրոսյանը դիվանագիտական ձևակերպում տվեց Նիկոլ Փաշինյանի ոճին։ Եթե առաջին նախագահի դիվանագիտական, քաղաքական հնարավորինս կոռեկտ բառապաշարը վերծանենք ավելի հասկանալի լեզվով, ապա նա հստակորեն ակնարկում է, որ Փաշինյանի մարտավարությունը` ասել մի բան, հետո չկատարել, նման է «լոկալ ճարպկության», որն անցնում է Հայաստանում, բայց  ոչ միջազգային ասպարեզում, որտեղ գործընկերները նրան այլևս լուրջ չեն վերաբերվում։ Տեր–Պետրոսյանը հենց դա նկատի ուներ»,– նշեց քաղտեխնոլոգը։ 

Հակոբյանի համոզմամբ`հենց նշված հանգամանքով է պայմանավորված այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի խոսքն արդեն ոչ մի արժեք չունի միջազգային ասպարեզում, որովհետև նա իսկապես ոչ վստահելի գործընկերոջ համբավ ունի։

Интервью Левона Тер-Петросяна - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Ինչպես մեզ համար անբարենպաստ բանաձևը հայտնվեց Քլինթոնի սեղանին․ պատմում է Տեր-Պետրոսյանը

Քաղտեխնոլոգի գնահատմամբ` պատահական չէր, որ Տեր–Պետրոսյանն իր խոսքում հիշատակեց նաև ռուսներին` նշելով, որ Փաշինյանը չի հասկանում նաև նրանց ասածները, որովհետև Տեր–Պետրոսյանն ըստ էության շեշտում է, որ մեծ քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չէ, նրա մակարդակը չէ, այսինքն` հասկացնում էր, որ այն, ինչ ասում են աշխարհաքաղաքական կենտրոններում, բարձրագույն պիլոտաժ է և Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի հասկանում, կա՛մ հասկանում է` փորձելով խորամանկել։ 

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոր Տեր–Պետրոսյանը մայիսի 27–ին հարցազրույց տվեց հանրային հեռուստատեսությանը, որի ընթացքում անդրադարձավ ներքաղաքական իրողություններին, արցախյան հիմնախնդրին, 44-օրյա պատերազմի պարտության պատճառներին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դրսևորումներին։    

Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց` ինչ ճանապարհ էր առաջարկում Արցախի խնդիրը լուծելու համար

Լրահոս
0