07:30 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12

Ինչո՞ւ է Ալիևն արհամարհում միջազգային կառույցների բանաձևերը, որն է սանձարձակության պատճառը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
26801

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշմանը, որով նա իր վերաբերումքն է արտահայտել միջազգային կառույցների բանաձևերի ու հայտարարությունների նկատմամբ։

Հովհաննիսյան. «Միջազգային կառույցները պետք է ստիպեն Ադրբեջանին հարգել իրենց հայտարարությունները»

Տարոն Հովհաննիսյանի կարծիքով` տվյալ դեպքում կարևոր է, թե ինչու է Ալիևը հիմքեր ստացել նման հայտարարություններ անելու համար, որովհետև նախկինում էլ, արցախյան պատերազմից առաջ էլ լինում էին հայտարարություններ կամ բանաձևեր եվրոպական երկրներից, Եվրոմիությունից, միջազգային կառույցներից, որոնք սակայն մնում էին թղթի վրա։ Ըստ Հովհաննիսյանի` Ալիևը սանձարձակ է, քանզի միջազգային բանաձևերը մեծամասամբ գործնական քայլերի չեն վերածվում և բացառություն են միայն Մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշումները։

«Եթե կա հայտարարություն, սակայն չկա գործնական քայլ, ապա Ալիևն այդ հանգամանքն ընդունում է որպես ազդանշան` շարունակելու իր որդեգրած վարքագիծը, հետևաբար նման հայտարարություններն իր քաղաքականության համար վտանգ չեն ներկայացնում»,– նշեց վերլուծաբանը։

Հովհաննիսյանի դիտարկմամբ` գործնական քայլ կարող է լինել օրինակ պատժամիջոցների կիրառումը, ինչն այսօր միջազգային ասպարեզում առկա ամենաազդեցիկ գործիքներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Պատժամիջոցների կիրառումն Ադրբեջանի ղեկավարությանը կստիպի իրականացնել նշված հայտարարությունները, հակառակ դեպքում` Ալիևն ինքն իրեն այդքան էլ պարտավորված չի զգա։ 

Վերլուծաբանի համոզմամբ` ազդեցիկ խաղացողների, միջազգային կազմակերպությունների պարագայում կարևոր է նաև այն հանգամանքը, թե արդյո՞ք նրանք իսկապես ցանկանում են միջամտել, ունե՞ն արդյոք իրական ազդեցություն։ Հայտարարություններն, ըստ նրա, շատ ողջունելի են, բայց եթե ուզում են հասնել իրենց բանաձևերի կատարմանը, ապա պետք է ցույց տան Ադրբեջանին, որ իրենց հայտարարություններն արհամարհելը բացասական հետևանքներ կունենա Ադրբեջանի համար։ Հակառակ դեպքում` այդ հայտարարությունների արդյունավետությունը շարունակաբար կասկածի տակ կառնվի։        

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին այցելել էր Ակնա (Աղդամ)` մասնակցելու քաղաքի վերակառուցման հիմնարկեքին։ Նա հայտարարեց, որ արևմուտքում ընդունվող բանաձևերն ու հայտարարություններն իր քաղաքականության վրա չեն կարող ազդել։

Ոչ ոք Ալիևին «տհաճ հարցեր» չի տալիս. Սատանովսկին՝ հերոսների հուշարձանները քանդելու մասին

Ալիևը նշել էր, որ որոշ հայամետ երկրներ ինչ–ինչ հայտարարություններ են անում, դա իրենց գործն է, Եվրախորհրդարանն էլ հերթական բանաձևն է ընդունել սուտ տեղեկությունների հիման վրա։

Ադրբեջանի նախագահը շեշտել էր, որ երբեք այդ հայտարարությունների ու բանաձևերի վրա ուշադրություն չի դարձնում, դրանք իր համար կարևոր չեն։   

Ըստ թեմայի

Ալիևը կարծում է, որ խաղաղության համաձայնագրի համար ՀՀ-ն պետք է քաղաքական կամք ցուցաբերի
«Մենք պատրաստ ենք». Ալիևն անդրադարձել է ՀՀ–ի հետ հնարավոր պայմանագրի ստորագրմանը
Ալիևն ու Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
թեգերը:
Ադրբեջան, միջազգային կառույցներ, Իլհամ Ալիև

Գլխավոր թեմաներ