23:04 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57

Ինչ ակնկալիք ունի Փաշինյանը նախագահների հետ բանավեճից և ինչու է շրջանցել Սերժ Սարգսյանին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
173 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի առաջարկին, որով Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին և երկրորդ նախագահներին առաջարկել է իր հետ բանավիճել ուղիղ եթերում։ 

Փաշինյանի հույսը խոսքի տոնայնությունը և դերասանական խաղն են. քաղտեխնոլորգը` բանավեճի մասին

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր ընտրազանգվածը կայուն է և ինքը որևէ բան չի կորցնելու այդ բանավեճից, նա ինչ էլ խոսի նման բարդ և նուրբ թեմայի շուրջ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, որը պահանջում է որոշակի պատրաստվածություն, գիտելիք և տրամաբանելու ունակություն, ապա իրեն հավատարիմ ընտրազանգվածի վրա այդ հանգամանքը որևէ ազդեցություն չի ունենա։ 

«Փաշինյանի կողմնակիցները պարզապես գնահատելու են նրա համարձակությունը, խոսքի տոնայնությունը, դերասանական խաղ ցուցադրելու ունակությունը, այսինքն` Փաշինյանը խաղալու է մարդկանց էմոցիաների վրա իր սովորական ոճով, խոսք չի գնալու կոնտենտի մասին։ Ըստ Փաշինյանի հաշվարկի` իր հնարավոր հակառակորդները` նախկին նախագահները, որոնք պրոֆեսիոնալ մակարդակով խորացած են հիմնախնդրի մեջ, գուցե ինչ–որ բան կորցնեն այդ բանավեճից»,– նշեց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Փաշինյանը բանավեճի չի կանչել նաև Սերժ Սարգսյանին, Հակոբյանն ընդգծեց, որ առաջին և երկրորդ նախագահներն առիթ ունեցել են վերջին շրջանում կոշտ գնահատականներով անդրադառնալ Փաշինյանի «արցախյան էպոպեային», ներառյալ կապիտուլյացիան, իսկ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով թեկնածուների շարքում չէ և չի մասնակցելու գալիք ընտրություններին։

Ըստ քաղտեխնոլոգի` եթե օրենքը խստագույնս չպահանջի, որպեսզի ընտրությունների նախաշեմին թեկնածուների բանավեճը տեղի ունենա, ապա Քոչարյանն ու Տեր–Պետրոսյանը դժվար թե ցանկանան բանավիճել Փաշինյանի հետ, առավել ևս արցախյան հարցի շուրջ։  

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ապարանի ՔՊ գրասենյակ, որտեղ մի շարք հայտարարություններ էր արել։ Խոսելով նախկին նախագահների մասին՝ նա ասել էր, որ նախընտրական բանավեճի ժամանակ նախկին նախագահները ստիպված են լինելու պատասխանել որոշ հարցադրումների։

Նա ասել էր, որ և՛ Ռոբերտ Քոչարյանին և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում է հունիսի 18-ին ուղիղ եթերում կայանալիք բանավեճին:

Ի՞նչ էր ակնարկում Տեր–Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին

Ըստ թեմայի

Ինչո՞ւ են Ավինյանն ու Միքայելյանը դուրս մնացել ՔՊ ցուցակից. պարզաբանում է քաղտեխնոլոգը
Փաշինյանի ասած «ցավոտ փոխզիջումը» հենց Շուշիին էր. Վիգեն Հակոբյան 
Սյունիքյան դեպքերը կազդեն նախընտրական տրամադրությունների վրա. քաղտեխնոլոգն ասաց` ինչպես
թեգերը:
Սերժ Սարգսյան, Նախագահ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ