05:44 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01

Երկրի ղեկավարը պետք է լինի հնարավորինս կրթված, որպեսզի նրան ընդօրինակեն. Մխիթարյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
25310

Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեսակետին, որն առնչվում է 10 տարեկան երեխաների կրթական ցենզին։

Մխիթարյան. «Պետք է փոխենք իշխանության որակը, որ կարողանանք կրթության վրա դրականորեն ազդել»

Ատոմ Մխիթարյանն իր հերթին վկայակոչեց Կրթության տեսչության նախաձեռնությունը, որը կազմակերպել էր գրավոր քննություն` որոշելու մաթեմատիկա առարկայից 10-րդ դասարանի աշակերտների գրագիտության կամ գիտելիքների մակարդակը և արդյունքները ցույց էին տվել, որ աշակերտների ավելի քան 60 տոկոսը ստացել էր անբավարար, ինչը շատ մտահոգիչ ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ կրթության որակն ու մակարդակը մեզանում էապես ընկել է։

«Եթե դա նույնիսկ համեմատենք հետխորհրդային առաջին տարիների հետ, կստացվի, որ այն ժամանակ աշակերտների ավելի քան 90 տոկոսը դրական արդյունք  էր ցուցաբերում։ Մեզանում միայն շարունակաբար խոստումներ են տալիս, թե պատրաստվում են բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, մտցնում են ուսուցիչների տարակարգեր, բայց ստացվում է, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել կամ խոստումները չեն էլ կատարվել, որպեսզի որևէ արդյունք գրանցվի»,– նշեց փորձագետը։ 

Մխիթարյանը թերահավատորեն է մոտենում այն տեղեկությանը, որ 10 տարեկան երեխաների 35 տոկոսն անգրագետ է, այսինքն` ստացվում է, որ ամեն երրորդ երեխան կարդալ չգիտի։ Ըստ նրա` նախևառաջ պետք է գիտակցել կրթության կարևորությունը, հետևաբար ոլորտի կարգավորողը կամ երկրի ղեկավարը պետք է լինի հնարավորինս կրթված, որպեսզի նրան ընդօրինակեն, քանզի դա նաև բարոյահոգեբանական խնդիր է։

«Եթե հասարակության մեջ լայն իմաստով խրախուսում ենք այն երևույթը, որ սոցիալական բարձր դիրք են գրավում անգրագետ մարդիկ, ուրեմն այդ պահվածքով` նման մարդկանց պատգամավոր ընտրելով կամ պետական պաշտոնի նշանակելով` խրախուսում ենք անգրագիտությունը»,– նշեց փորձագետը։

Մխիթարյանը վկայակոչեց նաև սոցհարցումների արդյունքները, որոնց համաձայն` գործող իշխանության աջակիցների մեջ մեծ տոկոս են կազմում հենց կրթական ցածր ցենզ ունեցող քաղաքացիները, հետևաբար մենք, ըստ փորձագետի, պետք է փոխենք իշխանության որակը, որպեսզի կարողանանք կրթության վրա ունենալ որոշակի դրական ազդեցություն։ Անհրաժեշտ է նաև էապես ավելացնել կրթության ոլորտին ուղղված պետական ֆինանսավորումը։      

Ինչո՞ւ երիտասարդ կադրերը չեն գալիս դպրոց. փորձագետը խոսել է ուսուցիչների խնդիրներից

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի գրասենյակ, որտեղ ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձել էր նաև երեխաների կրթվածության խնդրին։

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այսօր մեր 10 տարեկան երեխաների 35 տոկոսն անգրագետ է, կարդալ չգիտի և մեր առաքելությունն այն է, որ մեր բոլոր երեխաները ստանան պատշաճ կրթություն։

թեգերը:
Հայաստան, դպրոց, Նիկոլ Փաշինյան, կրթություն

Գլխավոր թեմաներ