13:07 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12

Կառավարությունը և դրսի ուժերը հարցման միջոցով Ամուլսարի հանքի մասին են ակնարկում. Պարսյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
71 0 0

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (Վաշինգտոն) անցկացրած հարցման արդյունքներին։ 

Պարսյան. «Ընտրական պայմաններում բիզնեսը սովորաբար սառեցնում է իր նախագծերը»

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` ընտրությունները (առավել ևս արտահերթ) անորոշություն և լրացուցիչ ռիսկեր են ստեղծում բիզնեսի համար, և սովորաբար այսպիսի պայմաններում բիզնեսը սառեցնում է իր նախագծերը։ Հիմա այդ երևույթը Հայաստանում ունի լայն տարածում` հաշվի առնելով քաղաքական անորոշությունը և մոտակա ընտրությունները։

«Անկախ նրանից, թե ընտրություններում ինչ արդյունքներ կունենանք, ակնհայտ է, որ տնտեսական ակտիվությունը որոշակի ժամանակահատված շատ պասիվ է լինելու, ինչը պայմանավորված է ներդրումների կրճատմամբ ու լոգիստիկ տարբեր խնդիրներով, որոնք կարող են ի հայտ գալ մոտակա ամիսներին։ Այստեղ հիմնական նշանակություն կարող է ունենալ պետական համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը և արդյո՞ք պետությունն ի վիճակի է սպասարկել ներդրումային նախագծերը, կարո՞ղ է արագ լուծել դրանց համար թույլտվությունների տրամադրման հարցը»,– նշեց տնտեսագետը։

Պարսյանի խոսքով` այս պահին կառավարությունը հիմնականում ձախողում է նման գործընթացները, քանզի չի կարողանում սպասարկել փոքր ու միջին ներդրումային նախագծերը, ուր մնաց` խոշոր նախագծերի հարցը լուծի։

Ըստ նրա` մեր կառավարության և դրսի ուժերի ակնարկն այն է, որ այս տարի նրանք կշահագործեն Ամուլսարի հանքը, և այդ հանգամանքը կա հարցման հիմքում` նախանշելով այն իրողությունը, որ հանքի շահագործումը թույլ կտա լրացուցիչ ներդրումներ կատարել Հայաստանում` լուծելով նաև եկամուտների հարցը։

Տնտեսագետի համոզմամբ` հարցումն, ըստ էության, բուն բիզնեսի և տնտեսական ակտիվության իրական գնահատական չէ` հաշվի առնելով Հայաստանի պայմանները։ 

Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա

Նշենք, որ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը և մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնն (Վաշինգտոն) անցկացրել են ներդումներին առնչվող հարցում։ Հարցված ձեռնարկությունների շուրջ 40 տոկոսը նշում է, որ պատրաստվում է կատարել անցած տարի հետաձգված ներդրումները, ևս 10 տոկոսը ցանկանում է ավելացնել դրանք:

Մնացած 50 տոկոսը մտադիր են ձեռնպահ մնալ ներդրումներից կամ կրճատել արդեն սկսված նախագծերը։ 

Ո՞ր դեպքում Ամուլսարի վերաբերյալ որոշում կկայացվի. պատասխանում է Սուրեն Պապիկյանը

Ըստ թեմայի

Ինչով է պայմանավորված սննդամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը
ԿԲ–ի խուճապային տրամադրություն առաջացնող քայլը կարճաժամկետ էֆեկտ ունեցավ. Պարսյան
Գնաճն է պատճառը. տնտեսագետը բացատրել է, թե ինչի հաշվին են աճել հարկային մուտքերը
թեգերը:
բիզնես, Սննդամթերք, Հայաստան

Գլխավոր թեմաներ