18:07 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD499.38
  • GBP694.29
  • EUR596.36
  • RUB6.92

Ո՞ր դեպքում Ադրբեջանը կվերադարձնի հայ գերիներին. Լարիսա Ալավերդյանի դիտարկումները

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Հայ գերիներ, անհետ կորածներ (344)
186 0 0

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների խնդրին։

Ո՞ր դեպքում Ադրբեջանը կվերադարձնի բոլոր հայ գերիներին. Ալավերդյանի դիտարկումները

Իշխանության աթոռը զբաղեցնող անձը, ստորագրելով տարածքները հանձնելու մասին եռակողմ հայտարարությունը, փոխադարձ համաձայնության չի եկել Ալիևի հետ, որ այդ տարածքներից դուրս բերվեն այնտեղ մարտնչող զինվորները և սպայական կազմը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

«Տարածքների հետ ողջ մարդկանց էլ են հանձնել։ Այդ հարցը Հայաստանում այդպես էլ պատշաճ կերպով չի բարձրացվել։ Ահա թե ինչու մենք ունենք այսքան մեծ թվով գերիներ»,- ասաց նա։

Նրա խոսքով`այս հանգամանքը բացասական է անդրադառնում իշխանությունների հեղինակության վրա, և դա է պատճառը, որ ո՛չ թշնամի երկրի ղեկավարը, ո էլ միջազգային հանրությունը հաշվի չեն առնում կառավարման օղակի հայտարարությունները։ 

Ալավերդյանի կարծիքով` այս ծանրագույն խնդիրը հնարավոր է լուծել միայն Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելով` քաղաքական օրակարգ բերելով պատժամիջոցների հարցը։

«Դատական գործերս ավարտվեն, կգամ». ինչ է պատմել ընտանիքին Բաքվում պահվող լիբանանահայ գերին

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելուց ի վեր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 73 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է գերության մեջ մնալ ավելի քան 200 հայ, այդ թվում մայիսի 27-ի առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված ՀՀ 6 զինծառայողները։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։

թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (344)

Ըստ թեմայի

Տղամարդ լինելը գործով է ապացուցվում, որ քաղաքացիներդ գերի չընկնեն. Արա Աբրահամյան
ՀՀ պետական ինստիտուտները ոչնչացված են. գերիների հարազատները ՌԴ նախագահին խնդրում են օգնել
Փաշինյանն ու Բելգիայի վարչապետը խոսել են Ադրբեջանի սադրանքների և հայ գերիների մասին
թեգերը:
Ադրբեջան, ռազմագերի, գերի, Հայաստան, Լարիսա Ալավերդյան

Գլխավոր թեմաներ