07:32 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընտրական քարոզարշավի ընթացքում հնչող հակառուսական հայտարարություններին և արևմտամետ ուժերի վարքագծին։

 

Քաղաքական ուժերի մեծամասնությունն այսօր իր հայացքն ուղղում է դեպի Ռուսաստանը

Հայաստանում սովորաբար հակառուսական տրամադրություններ են տարածում քաղաքական այն ուժերը, որոնք երբեք չեն կարողացել իրենց տեղը գտնել «իշխանական» արևի տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով ԱԺ արտահերթ ընտրությունների որոշ մասնակիցների հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը պետք է աստիճանաբար թուլացնի կախվածությունը Ռուսաստանից։

 

Նշենք, որ այսօր մեկնարկած քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն ու մեր գործընկերը չէ, այն կախվածությունը, որ ունենք Ռուսաստանից, պետք է քայլ առ քայլ դրանից դուրս գանք։

Մարկարովի դիտարկմամբ` հակառուսական հայտարարությունների հետևանքներն ու ռիսկերը մեծ հավանականություն կստանան այն դեպքում, եթե քարոզի փոխարեն լինեն կոնկրետ գործողություններ, երբ կոնկրետ ուժերն անցնեն քաղաքական դաշտի պառլամենտական հատված։

«Արտաքին քաղաքական դիրքորոշումը հիմնական ուժերի մոտ շեշտադրված կերպով խարսխվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության վրա։ Կուսակցությունները, որոնք ավելի շատ նեգատիվ տրամադրվածություն էին ցուցաբերում, իրենց տեղը չէին ուրվագծում այն բևեռում, որն հանդես էր գալիս որպես քաղաքական որոշումներ ընդունող դաս»,– ասաց քաղաքագետը։

Մարկարովի կարծիքով` հակառուսական հայտարարությունների հետևանքների մասին պետք է մտածեն քաղաքացիները, նրանք պետք է դիտարկեն Հայաստանի զարգացման համապատասխան վեկտորն այս կամ այն քաղաքական դաշնակիցների հետ, պետք է հաշվի առնեն այն քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս իրենց համար ավելի նպաստավոր դիրքերից և հաշվարկեն հնարավոր ներքաղաքական զարգացումներն այս կամ այն ուժերի ներգրավվածության պարագայում։

«Կարելի է հիշել նաև այն հանգամանքը, որ քաղաքական դաշտում ունեցել ենք ուժեր, որոնք գալով իշխանության`փոփոխության են ենթարկել արտաքին քաղաքականության վերաբերյալ սեփական դիրքորոշումը։ Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ մենք ուղղակի պետք է հաշվի առնենք, թե քաղաքական ուժերի դիրքորոշումներն ինչ պոտենցիալ ազդեցություն կարող են ունենալ քաղաքական որոշումների վրա»,– նշեց քաղաքագետը։

Մարկարովի հավաստմամբ` հայաստանյան հասարակությունը մեծամասամբ ցուցաբերում է պրոռուսական դիրքորոշում, թեև կա որոշակի զանգված, որն ավելի շատ շեշտադրում է համագործակցությունն արևմտյան ուժերի հետ։ Ըստ նրա` եթե նայենք թիրախային խմբին, որին ուղղված են «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի խոսքերը, դա հենց վերոհիշյալ զանգվածն է։

Քաղաքագետը վկայակոչեց նաև այն իրողությունը, որ վերջին տարիներին եթե նույնիսկ որոշ չափով նվազում էր ռուսական դիրքորոշում ունեցողների զանգվածը, ապա դա միանշանակորեն չէր նշանակում, որ ավելանում էր արևմտամետ դիրքորոշում ունեցողների թվաքանակը։ Ըստ նրա`քաղաքականություն մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել սեփական երկրի առաջնային շահերը և նախընտրել այն գործընկերներին, որոնց հետ հնարավոր է ավելի նպաստավոր ու ռացիոնալ կերպով դրանք պաշտպանել։

Մարկարովի պնդմամբ` քաղաքական ուժերի մեծամասնությունն այսօր իր հայացքն ուղղում է դեպի Ռուսաստանը, դեպի համագործակցության վեկտորի շարունակությունը, այլ ոչ թե արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի իրականացմանը։ Քաղաքագետի գնահատմամբ` Ռուսաստանը մեզ համար ունի կարևոր նշանակություն, այդ թվում նաև հետպատերազմյան շրջանում, ու թեև մեզանում միշտ եղել են արևմտամետ ուժեր, սակայն այդ հանգամանքը չի վերածվել ջրբաժանի։

Ըստ թեմայի

«Մեղրիի միջանցք» տրամադրելն անթույլատրելի է, ես գիտեմ` ինչ է Թուրքիան ուզում. Քոչարյան
ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացում, Ադրբեջանի հետ հակամարտության դադար. ՀԱԿ-ի ծրագրից
Ինչպես կարող ենք գոյատևել այս վտանգավոր խաչմերուկում. Զոհրաբյանը` իրենց նպատակների մասին
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ