13:54 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12

«Ունքը շինելու տեղ, աչքն են հանում». ԿԳՄՍ նոր ծրագիրն առաջինը կներդրվի Տավուշի դպրոցներում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
25320

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կրթության նոր չափորոշիչների ներդրմանը և պիլոտային ծրագրով այն Տավուշի մարզում ներդնելու որոշմանը։

Ունքը շինելու տեղ, աչքն են հանում. ԿԳՄՍ նոր ծրագիրն առաջինը կներդրվի Տավուշի դպրոցներում

Այն, որ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը որոշել է առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձարկել, անխոս դրական քայլ է, բայց այլ հարց է, թե ինչպես և ինչու է կայացվել ծրագիրն առաջինը Տավուշի մարզում ներդնելու որոշումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Մխիթարյանի կարծիքով` տեղանքի առումով սխալ ընտրություն է կատարվել. նախ` այնտեղ բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ է, երկրորդ` Արցախյան վերջին պատերազմից հետո մարզի տարբեր համայնքներում բազմաթիվ փախստականներ են վերաբնակեցվել։ Սրանք գործընթացի վրա ազդող առանձնահատկություններ են, որոնք ԿԳՄՍ-ն հաշվի չի առել։

«Կրթության կազմակերպման հետ կապված բավականին դժվարություններ կլինեն, մանավանդ որ պիլոտային ծրագիր է։ Այլ կերպ ասած` աղմուկներն այնքան շատ կլինեն, որ մենք չեն կարողանա ճշտել` որ ուղղությամբ է ծրագիրը ճիշտ գնում, որ ուղղությամբ սխալ, որովհետև կողքից բազմաթիվ գործոններ կան, որ կարող են ազդել կրթության կազմակերպման չափորոշիչների որոշման գործընթացի վրա»,- նշեց նա։

Ըստ Մխիթարյանի` բազմաթիվ գործոններից մեկն էլ անհրաժեշտ կադրերի բացակայությունն է։ Գաղտնիք չէ, որ սահմանամերձ բնակավայրերում մի շարք առարկաների գծով մասնագետների պակաս կա, իսկ նման ծրագրերը հանձնել ոչ մասնագետներին կամ նվազ փորձառություն ունեցողներին, նշանակում է` պիլոտային ծրագիրն ամբողջությամբ ձախողել։

«Մենք գիտենք այնտեղ մեր ուսումնական հաստատությունների, կադրերի վիճակը և վստահ ենք, որ նման բան անելն ուղղակի կարող է փլուզել եղածն էլ։ Ստացվում է` ծրագիր են կազմելու այնպիսի մարդիկ, այնպիսի կադրերի, որոնք ո՛չ փորձառություն ունեն, ո՛չ էլ համապատասխան ուսուցում են անցել, որպեսզի այդ ամենը կարողանան անել։ Փաստորեն` ունքը սարքելու փոխարեն, աչքն ենք հանում»,- հավելեց Մխիթարյանը։  

ԵՊՀ ուսխորհուրդը հրաժարվում է հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը մասնակցելուց

Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության Facebook-ի էջում հրապարակվեց, որ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար: 

Նշվում է, որ շահագրգիռ կազմակերպություններն ու մասնագետներն առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի փորձնական ուսումնական պլանի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի հունիսի 21-ը:

ԵՊՀ-ն այս պահին շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև հեղափոխությունը. Սերոբ Խաչատրյան

2022-2023 ուսումնական տարում էլ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը կիրականացվի Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների համապատասխանաբար 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում:

թեգերը:
դպրոց, ծրագիր, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Տավուշ

Գլխավոր թեմաներ