14:08 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD515.68
  • GBP725.87
  • EUR625.16
  • RUB7.18

Քանի՞ տարի է պետք, որ հայկական բանակը վերականգնվի. Մինասյանը կոնկրետ ժամկետ է ասում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
165 0 0

«Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսանդր Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին և իրենց ծրագրային դրույթներին, խոսել բանակի և իրենց ստեղծած զինավանի մասին։

Մինասյան. «Հայկական բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի երկու տարի»

«Վերելք» կուսակցության ներկայացուցիչները ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում այցելում են տարբեր բնակավայրեր, շրջում գյուղից գյուղ, ներկայացնում իրենց քաղաքական ուժին, խոսում ծրագրերի մասին։

«Մեր կուսակցության ուղղվածությունը ռազմաքաղաքական է, մենք շատ լավ ընկալում ենք այն իրողությունը, որ Հայաստանը պանթուրքիզմի ճանապարհը փակելու առումով ունի մեծ հնարավորություններ, որովհետև դա ձեռնտու է նաև արտաքին աշխարհին։ Ցանկանում ենք ուժեղանալ, որպեսզի մեր կամքը թելադրենք թշնամուն։ Պատերազմներում լինում են և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ, նորից հաղթելու համար պետք է ունենալ վերականգնված, ուժեղ բանակ։ Հերթը մերն է»,– Sputnik Արմենիային ասաց «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսանդր Մինասյանը։

Նրա խոսքով` իրենք հիմնել են զինավան, որտեղ մարզվում և վերապատրաստվում են բանակում ծառայած 20-ից մինչև 40 տարեկան անձինք, որպեսզի հետագայում գնան և սահմաններին հերթափոխով կանգնեն հայկական բանակի զինվորների կողքին, որոնք այդ դեպքում կլինեն ավելի վստահ ու անմիջականորեն կզգան եղբայրների ու ծնողների շունչը։

«Մեր կուսակցության անվանումը խորհրդանշում է վեր բարձրանալու պատգամը, ընդ որում` մեզ մոտ պետք է բարձրանա ոչ միայն բանակը, այլև տնտեսությունը, ամեն ինչ պետք է լինի վերելքի վրա։ Մեր կարգախոսը նույնպես նպաստում է այդ գործընթացին` միտք, միասնություն, ուժ։ Խելացի մասնագետների միասնությամբ, զանգվածների համախմբմամբ միանշանակ կլինենք ուժեղ, ինչն էլ կլինի մեզ հարիր»,– ասաց «Վերելք» կուսակցության նախագահը։

Մինասյանն անչափ կարևորում է ճիշտ դաստիարակությունը, հայրենասիրությունը, որոնց շնորհիվ միայն կարող ենք ունենալ հզոր պետություն, հզոր քաղաքացիներ, ովքեր կապահովեն վերելքը։ Ըստ նրա` որոշակի դժվարություն է հարուցում այն հանգամանքը, որ կուսակցությունը նոր է ստեղծվել, շատերը դեռ չեն ճանաչում, ծանոթ չեն ծրագրային դրույթներին, բայց չսկսելը, Մինասյանի համոզմամբ, կլիներ սխալ։

Նա վստահ է, որ իրենք կանցնեն խորհրդարան, կստեղծեն հարթակ իրենց կուսակիցների համար, Մինասյանը համաձայն չէ այն տեսակետին, որ իրենց պոտենցիալ ընտրողները միայն զինվորականներն են, քանի որ ունեն տարբեր ոլորտների համար մշակված ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչեն։

Կուսակցության նախագահի ուշադրության կենտրոնում ռազմարդյունաբերության զարգացումն է, նրա համոզմամբ` հայկական բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի երկու տարի։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների քվեների համար։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

Ըստ թեմայի

Կոնֆետ ու ջուր. Յուրի Խաչատուրովն անդրադարձավ Փաշինյանի ու Սիմոնյանի հայտարարություններին
Ո՞րն էր պատերազմում պարտվելու գլխավոր պատճառը. Յուրի Խաչատուրովի տեսակետը
«Հայրենիքի պաշտպանն իրեն անպաշտպան է զգում». ո՞ւր է ձգվում ինքնասպանությունների պատճառը
թեգերը:
կուսակցություն, Բանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ