13:25 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52

Ուժեր կան, որ գրանտ են ստացել Արևմուտքից և պետք է իրականացնեն հակառուսական քարոզչություն

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Հայաստանի դեմոկրատական կուսակացության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում` իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։

Սարգսյան. «Հայ–ռուսական հարաբերություններն անհրաժեշտ է բարձրացնել նոր մակարդակի»

Արամ Սարգսյանի դիտարկմամբ` բացարձակապես անընդունելի է ստեղծված իրավիճակը, երբ պետության ղեկավարը միայն ներսում է իր բառապաշարն այնպես օգտագործում, ինչպես դա կաներ «քուչի տղան»։ Ըստ նրա` հիմնական խնդիրների թվում անվտանգության հիմնահարցը ոչ թե պետք է լուծել հիմնականում բարեկամի, դաշնակցի միջոցով, այլ նախևառաջ` ինքնուրույնաբար, և ոչ ոք մեզ չի դատապարտի, եթե դուրս շպրտենք նրանց, ովքեր խախտել են մեր սահմանը։ 

«Երկրորդ` մենք ոչ մի դեպքում չպետք է բանակցենք ադրբեջանցիների հետ դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ, քանզի եթե այսպիսի իրավիճակում նման խնդիրներ կարգավորենք, կնշանակի, որ հրաժարվում ենք Արցախից։ Հայաստանը դեռ չի ճանաչել Արցախի անկախությունը, հետևաբար, եթե ընդունենք այսպես կոչված սահմանները, ապա կհաստատենք, որ Արցախն Ադրբեջանի կազմում է։ Մինչև արցախյան հիմնահարցը չկարգավորվի, ընդհանրապես իրավունք չունենք խոսել սահմանազատման մասին»,– նշեց ՀԴԿ նախագահը։  

Նրա պնդմամբ` մենք իրավունք չունենք այս փուլում նաև կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրները քննարկել, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են, որ, այսպես կոչված, միջանցք տրամադրվի իրենց, որ հայաթափեն նաև Սյունիքն ու մարզն ամբողջությամբ կտրեն Հայաստանից։

Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. Gallup–ի հարցման արդյունքը

Ըստ նրա` այս ամենը պետք է հավուր պատշաճի ներկայացվի նաև դաշնակից Ռուսաստանին` բացատրելով, թե ինչու չենք կարող գնալ այդ քայլին։ 

«Հայ–ռուսական հարաբերություններն անհրաժեշտ է բարձրացնել որակական նոր մակարդակի։ Շարունակ կրկնում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, սակայն դեռ չգիտենք, թե ինչ բովանդակություն պետք է դրվի դրա մեջ կամ որ չափորոշիչներով են գնահատվում այդ հարաբերությունները, ընդ որում` դա վերաբերում է ոչ միայն փոխշահավետ կապերին, այլև երկուստեք ստանձնած պարտավորություններին»,– նշեց ՀԴԿ նախագահը։  

Անդրադառնալով հակառուսական գաղափարախոսությամբ օժտված քաղաքական ուժերին` Սարգսյանն ընդգծեց, որ նրանք ակնհայտորեն մոլորեցնում են ժողովրդին` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մենք պարտություն կրեցինք 44-օրյա պատերազմում և մեր դաշնակիցն, իրենց պատկերացմամբ, չարեց այն, ինչ պետք է աներ, բայց իրականում պետք է հարց տալ, թե արդյո՞ք մեր իշխանությունը վարվեց այնպես, որ դաշնակիցը ցուցաբերեր համարժեք վերաբերմունք։

Ըստ Սարգսյանի` այդ քաղաքական ուժերը պարզապես գրանտ են ստացել Արևմուտքից և պետք է դրա դիմաց իրականացնեն հակառուսական քարոզչություն, հետևաբար, նրանց մոտեցումներում ոչ մի լուրջ փաստարկ ու հաշվարկ չկա, նրանց հետ չարժե նույնիսկ բանավիճել, խնդիրն այն է, որ պետությունը պետք է ներկայացնի իրողությունները և ճիշտ կողմնորոշի ժողովրդին, որպեսզի ընտրությունն իսկապես կատարվի գիտակցաբար։    

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

ՀԴԿ առաջնորդն ընտրություններին կմասնակցի Տիգրան Արզաքանցյանի հետ

Ըստ թեմայի

Ո՞ւմ են պետք հակառուսական տրամադրությունները Հայաստանում. Մարկարովի պատասխանը
ՀԱԿ–ն առաջարկում է փոխել Սահմանադրությունն ու 1 տարվա ընթացքում ՀՀ նախագահ ընտրել
Թանկարժեք կահույք, վարագույր, գրիչներ, ոսկեղեն... Ինչ ունեն վարչապետի աթոռի հավակնորդները
թեգերը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Արամ Սարգսյան

Գլխավոր թեմաներ