00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Որն էր Փաշինյանի կառավարության գլխավոր ձախողումն ըստ փորձագետի

© Sputnik / Andranik GhazaryanОваннес Аветисян
Ованнес Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
Բաժանորդագրվել
Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Նիկոլ Փաշինյանը նոր կառավարություն ձևավորելիս, որպեսզի խուսափի նախկինում գործած սխալներից։
Ավետիսյան. Գլխավոր ձախողումն այն է, որ պետական կառավարման հատվածի բարեփոխումները չեն կայացել

Հովհաննես Ավետիսյանի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանի նախկին կառավարության գլխավոր ձախողումն այն է, որ պետական կառավարման հատվածի բարեփոխումները չեն կայացել, այսինքն նախորդ երեք տարիների ընթացքում կառավարությունը չի կարողացել վերջնական տեսքի բերել այն հայեցակարգը, հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, ինչի շնորհիվ հասարակությունը կտեսներ, թե ինչ համակարգային փոփոխություններ են իրականացվելու։ Դրա մեջ, ըստ փորձագետի, մտնում է, անշուշտ, կադրային քաղաքականությունը։

И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Арагацотнской области (8 июня 2021). Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան

«Առաջնային խնդիրն այն է, որ պետական կառավարման անարդյունավետ համակարգը, որը ռեսուրսներ վատնող է, դառնա օպտիմալ, կրճատվի, լինի ավելի արդյունավետ, ծառայի իր բուն նպատակին, նպաստի, որ ստեղծվի իսկապես ժողովրդին ծառայող, նրան լիարժեք ծառայություններ մատուցող պետական համակարգ»,– նշեց հանրային կառավարման հարցերի փորձագետը։

Նրա կարծիքով` որպեսզի կարողանան ներգրավել ժամանակակից գիտելիք և կարողություններ ունեցող մասնագետներ, որոնց ռեսուրսը Հայաստանում բավականին սակավ է, նախևառաջ պետք է հստակ գիտակցել, թե կոնկրետ ինչ գործառույթներ պետք է իրականացի համակարգը, ինչ նպատակներ հետապնդի, ուստի այդ առումով Փաշինյանի նախաձեռնած կադրային բանկն էլ  ի սկզբանե ձևական բնույթ է կրել ու իր մեջ չի պարունակել որակյալ ռեսուրս։

«Երբ խոսում ենք մասնագետի մասին, ապա նա միայն լավ վարձատրվող տեխնոկրատը չէ, որը տիրապետում է ինչ–ինչ գործիքների, նա նաև գաղափարական մարդ է։ Ներկայիս կառավարությունը ծայրահեղ լիբերալ մոտեցումներ է ցուցաբերում, ինչը որակյալ շատ մասնագետների համար ընդունելի չէ։ Նրանք հրաժարվել են համագործակցությունից դեռ պատերազմից առաջ։ Այս կառավարությունը կանգնել է լուրջ խնդիրների առջև, որովհետև իր գիծը գաղափարական առումով շատ քիչ սատարում ունի»,– ասաց հանրային կառավարման հարցերի փորձագետը։ 

Ավետիսյանն անդրադարձավ նաև կառավարության այն նախաձեռնությանը, որը ենթադրում էր սփյուռքահայ մասնագետների ներգրավում Հայաստանի կառարաման համակարգում։ Ըստ նրա` նման նախաձեռնությունները չեն կարող հաջողություն ունենալ և օգուտ տալ Հայաստանին, որովհետև սփյուռքահայերը մեծ հաշվով չեն պատկերացնում մեզանում առկա իրականությունը, ինտեգրված չեն մեր կյանքին, ծնվել, մեծացել ու գիտելիք են ստացել բոլորովին այլ միջավայրում, հարմարվել են այնտեղի բարքերին, ուստի չեն կարող հայաստանյան կառավարման ոլորտում որևէ արժեք ավելացնել։  

«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

Լրահոս
0