21:49 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66

Ջրառի դեպքում պետք է պահպանվի Սևանի էկոլոգիական դրական հաշվեկշիռը. Գաբրիելյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Սևանա լճից իրականացվելիք ջրառն ինչպիսի ազդեցություն կունենա լճի էկոհամակարգի վրա։ 

«Որքան բարձրանա Սևանի մակարդակը, այնքան արագ կնվազի ծաղկման ազդեցությունը էկոհամակարգի վրա». Բարդուղ Գաբրիելյան

Բարդուղ Գաբրիելյանի տեղեկացմամբ` ջրառի համար օրենքով թույլատրվում է մինչև 170 միլիոն խ/մ ծավալը, սակայն պլանով նախատեսված է ավելի քիչ ջրաքանակ վերցնել։

«Էկոլոգիական տեսնակյունից կարևորն այն է, որ պահպանվի դրական հաշվեկշիռը, այսինքն` յուրաքնաչյուր տարի առնվազն մեկ սանտիմետրով պետք է ունենանք լճի մակարդակի բարձրացում, ինչը նախատեսված է նաև օրենքով։ Պետք է լինի դրական հաշվեկշիռ, մինչև հասնենք այն կետին, որը նախատեսված է բարձրացման ծրագրով` 1903,5 մետր»,– նշեց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը։ 

Գաբրիելյանի դիտարկմամբ` 170 միլիոն խ/մ ծավալի ջրառը միջին երկարամյա հաշվարկ է և եթե այն չգերազանցվի, ապա դրական հաշվեկշիռը կպահպանվի։ Ըստ նրա` վերջին տարիներին կապտականաչ ջրի առկայությունն ու լճի ծաղկումը վկայում են այն մասին, որ նախկինում իրականացվել է սահմանված չափաքանակից ավելի շատ ծավալով ջրառ, ինչի արդյունքում ջրի մակարդակն իջել է մի քանի սանտիմետրով։ 

«Որքան շատ բարձրանա լճի մակարդակը, այնքան ավելի արագ կվերացնենք բացասական հետևանքները, ավելի շատ կնվազեցնենք ծաղկման ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա, և ջրի կապտականաչելու համար բարենպաստ պայմաններ չեն առաջանա։ Բացի դրանից, պետք է նվազեցնել նաև ջրահավաք ավազանի աղտոտումը, կենսածին տարրերն ու օրգանական նյութերը, ավելացնել ձկան պաշարները, այսինքն` անհրաժեշտ է միաժամանակ կատարել մի քանի գործողություն, իրականացնել մի քանի միջոցառում»,– նշեց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը։

Գաբրիելյանի խոսքով`ջրի բարձրացումը նույնիսկ մի քանի սանտիմետրով կարող է հատկապես ծանծաղոտ ափերի մոտ լվանալ նոր տարածքներ, որոնց արդյունքում օրգանական նյութերը կմնան ավազանի մեջ և ավելի բացասական ազդեցություն կունենան լճի էկոհամակարգի վրա, եթե ջրի մակարդակը կրկին իջեցվի, հետևաբար մաքրման աշխատանքները պետք է լինեն շարունակական, իսկ ցանկացած գործողություն պետք է լինի հիմնավորված` հաշվի առնելով հնարավոր բոլոր ռիսկերը։ 

Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել

Նշենք, որ Հայաստանում ոռոգման ջրի հետ կապված խնդիրը լուծելու համար էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի բացառել, որ կառավարությունն առաջիկայում կդիտարկի Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու ու գյուղացիներին կրած վնասների դիմաց փոխհատուցելու հնարավորությունը։

Ըստ թեմայի

Ջրամբարի կառուցում և ոչ միայն․ Արցախում փորձում են լուծել ոռոգման խնդիրները
Հապաղելու ժամանակ չկա. Փաշինյանը ոռոգման ջրի հարցով խորհրդակցություն է հրավիրել
Կաթիլային ոռոգման համակարգը հնարավոր կլինի կիրառել միայն նոր տնկվող այգիներում. Պետրոսյան
թեգերը:
Սևան, ջրառ

Գլխավոր թեմաներ