10:21 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66

Այն, ինչ տեղի է ունենում, դրա միակ պատճառը Սահմանադրությունը չէ. նախկին նախարար

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
84 0 0

ՀՀ արդարադատության նախկին նախարար, սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրության կիրառման և սահմանադրականության հետ կապված խնդիրներին։

Դանիելյան. Սահմանադրականությունը չի պահպանվում, դա բացատրվում է իրավական մշակույթի պակասով

Գևորգ Դանիելյանը եղել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ և ակտիվորեն մասնակցել է փոփոխությունների գործընթացին, որում ելակետ է ընդունել այն հանգամանքը, որ այս Սահմանադրությունը պետք է գոյատևի երկար։

«Սահմանադրական փոփոխություններ այս կամ այն չափով տեղի են ունենում շատ երկրներում, սա միայն Հայաստանին բնորոշ երևույթ չէ, բայց այսպիսի արմատական փոփոխությունները և ամեն մի իշխանության գալու պարագայում դարձյալ Սահմանադրության վրա հղումներ անելու պրակտիկան, հայտարարություններն առ այն, որ եկել են կյանքն ավելի լավացնելու, երկիրն ավելի ժողովրդավար դարձնելու մղումով, և մարդիկ շուտով դա կտեսնեն, առնվազն դատարկաբանություններ են»,– Sputnik Արմենիային ասաց սահմանադրագետը։

Դանիելյանի գնահատմամբ` մենք, ի դեմս Սահմանադրության, գործ ունենք իսկապես լրջագույն փաստաթղթի հետ, որը միջազգային հանրության կողմից արժանացել է բարձր գնահատականի, և պետք է փորձ արվի պահպանել այդ Սահմանադրությունը, հետո նոր հասկանալ, թե արդյո՞ք այն կարիք ունի փոփոխությունների։ Ըստ նրա`առանձին փոփոխություններ իհարկե կլինեն, փոփոխվում է նույնիսկ կայուն համարվող ԱՄՆ–ի Սահմանադրությունը, սակայն դրանք էական փոփոխություններ չեն։

«Չի կարելի ամեն անգամ հասարակության էվոլյուցիոն զարգացումը վերածել շոկային թերապիայի։ Որևէ մեկը չի կարող այսօր պնդել, որ էական փոփոխությունները երկրին բերելու են տնտեսական, քաղաքական կայունություն, այդպիսի երաշխիք չկա։ Այն, ինչ տեղի է ունենում կյանքում, դրա պատասխանատուն և միակ պատճառը Սահմանադրությունը չէ։ Վերջին հաշվով այսպիսի տեքստով սահմանադրություններ կան բազմաթիվ երկրներում, բայց նրանք չեն ստեղծում խոչընդոտներ այդ երկրների զարգացման համար, դրանք հիմք չեն հանդիսանում գերկենտրոնացված իշխանության գալու համար»,– նշեց սահմանադրագետը։

Դանիելյանի համոզմամբ` Սահմանադրության կետերն իրականացնելու դեպքում նոր կտեսնենք, որ այն իսկապես կարևորագույն փաստաթուղթ է, քանզի գործ ունենք պետականության հետ։ Ըստ նրա` մենք պետք է հասկանանք, որ Սահմանադրության տոնը կարևորագույններից մեկն է, և դա պետք է արտահայտվի ոչ միայն ուղերձներ հղելով, այլ իսկապես մարդկանց գիտակցության մեջ ներարկելով այն իրավական մշակույթը, որ առաջին հերթին ինքներս ենք հարգելու Սահմանադրությունը։

Պիտի առաջնորդվել «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով. Փաշինյանը ուղերձ է հղել

Նշենք, որ 1995 թվականի հենց այս օրը` հուլիսի 5-ին, հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Մինչ այդ հիմնական էին համարվում «Հանրապետության նախագահի մասին» ու «Գերագույն խորհրդի մասին» օրենքները։

Հիշեցնենք, որ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր, իսկ 2013-ին հուլիսի 4-ի կառավարության նիստում ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի` հուլիսի 5-ը նաև պետական խորհրդանիշերի`դրոշի, զինանշանի և օրհներգի օրն է։

Պետք է Սահմանադրության արժեքներն ամենօրյա կյանքի բաղկացուցիչ տարր դարձնենք. ՍԴ նախագահ

թեգերը:
Հայաստան, Սահմանադրություն

Գլխավոր թեմաներ