00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Որ դեպքում հնարավոր կլիներ խուսափել Վրաստանում ԼԳԲՏ շքերթի պատճառով առաջացած բախումներից

© Sputnik / Andranik GhazaryanПолитолог Джонни Меликян в гостях радио Sputnik Армения
Политолог Джонни Меликян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2021
Բաժանորդագրվել
Վրացագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի հետզրույցում մեկնաբանել է հարևան Վրաստանում տեղի ունեցած միջադեպը, խոսել դրա պատճառների մասին։
Որ դեպքում հնարավոր կլիներ խուսափել Վրաստանում ԼԳԲՏ շքերթի հետևանքով առտաջացած բախումներից

Թբիլիսիում ԼԳԲՏ խմբի ներկայացուցիչների և նրանց հակառակորդների միջև տեղի ունեցած բախումները Վրաստանի ներքաղաքական կյանքի համար նորություն չեն, նմանատիպ բախումներ տեղի են ունեցել նաև տարիներ առաջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

«Այս ամենը երկար գործընթացի հետևանք էր։ Դրան գումարվեցին նաև ներքաղաքական գործընթացները։ Հիշեցնեմ, որ բավականին բարդ ներքաղաքական գործընթացներ են տեղի ունենում Վրաստանում»,- ասաց նա։

Նշենք, որ վերջին շրջանում ընդդիմադիրները դադարել են բոյկոտել խորհրդարանի գործունեությունը և ընդդիմադիր բոլոր կուսակցությունները մտել են խորհրդարան։

Протестующие против ЛГБТ во время митинга перед запланированным Маршем достоинства (5 июля 2021). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Թբիլիսիում փորձել են պայթեցնել ԼԳԲՏ համայնքին պաշտպանող ՀԿ–ի գրասենյակը

Վրացագետի խոսքով` այդ քաղաքական ուժերը, ինչպես նաև ազատական կողմնորոշում ունեցող որոշ ՀԿ-ներ, փորձում էին ԼԳԲՏ երթը հօգուտ իրենց օգտագործել։

Մյուս կողմից` բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել եկեղեցու շուրջ. վերջին ամիսներին քննադատության թիրախում է հայտնվել վրաց ուղղափառ եկեղեցին և թերևս դա էր պատճառը, որ ուղղափառ քրիստոնյաները եկեղեցու հորդորով դուրս էին եկել շքերթի մասնակիցների դեմ, ինչն էլ բախումների պատճառ դարձավ։

Մելիքյանի կարծիքով` այս ամենը կապել Վրաստանի ներսում գործող կամ այլ ուժերի հետ, այդքան էլ ճիշտ չէ։ Ասում է` բախումներ չէին լինի, եթե այդ երթի նախաձեռնողներն այլ, փոքր-ինչ աննկատ վայրում հավաքվեին։

Չնայած, ըստ Մելիքյանի, կազմակերպիչների նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ այդ միջոցառումը հնարավորինս շատ արձագանք գտներ, իսկ բախումների հետևանքով այսօր այդ մասին խոսում են ամենուր` աշխարհի տարբեր երկրներում, Եվրախորհրդարանում քննադատում են Վրաստանում տեղի ունեցածը։

Վրաստանի մայրաքաղաքում ԼԳԲՏ միջոցառման ժամանակ բախումներ են տեղի ունեցել. տեսանյութ

Հիշեցնենք, որ հուլիսի 5–ին Թբիլիսիում ԼԳԲՏ հակառակորդների՝ անկարգությունների վերածված ակցիայի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնության բազմաթիվ փաստեր են տեղի ունեցել: Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ բռնության 55 փաստ է արձանագրվել, դրանցից 53-ը ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտել է լրագրողների նկատմամբ բռնությունները՝ նշելով, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև։

ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության «Համերաշխության երթ» ակցիան հուլիսի 5-ին նախատեսում էր անցկացնել «Թբիլիսի փրայդ» ՀԿ-ն ու նրանց աջակցող ակտիվիստները: Սակայն արդեն առավոտյան ժամը 11-ից՝ նախատեսված երթից շատ առաջ, Ռուսթավելի պողոտայում հակաակցիա էր սկսվել։ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ և նրանց սատարողներ պողոտայում չեն եղել, և «ավանդական արժեքների պաշտպանների» ագրեսիան ուղղվել է նկարահանող խմբերի ուղղությամբ:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշվել է չեղարկել «Արժանապատվության երթը»։

Թուրքիայում ԼԳԲՏ շքերթի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել. տեսանյութ

Լրահոս
0