06:26 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74

Ալիևի հայտարարությունը վկայում է հայկական տարածքների հանդեպ նկրտումների մասին. վերլուծաբան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
340 0 0

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի վարչատարածքային նոր բաժանմանը, ըստ որի` Արցախի հարակից տարածքները համարվում են Արևելյան Զանգեզուր։

Տարոն Հովհաննիսյան. Վարչատարածքային գոտիների վերաբերյալ Ալիևի հայտարարությունը պարունակում է ակնհայտ ագրեսիա

Տարոն Հովհաննիսյանի փոխանցմամբ` տարածքները, որոնց մասին խոսում է Ադրբեջանի նախագահը, և որոնք արցախյան վերջին պատերազմից հետո օկուպացրել է Ադրբեջանը, իրականում ավելի ճիշտ կլինի անվանել ոչ թե Արևելյան Զանգեզուր, այլ Արևմտյան Սյունիք, քանի որ դրանք պատմականորեն հայկական տարածքներ են։

«Դեռևս ցարական Ռուսաստանի օրոք, այնուհետև առաջին հանրապետության տարիներին, տվյալ տարածքներն ընդգրկված են եղել Հայաստանի Զանգեզուր գավառի կազմում, բայց խորհրդային ժամանակաշրջանում դրանք մտցվել են Ադրբեջանի կազմի մեջ այն պատճառաբանությամբ, որ այդ տարածքներում այդ պահին բնակվում էին մահմեդականներ, կովկասյան թաթարներ կամ ադրբեջանցիներ, ինչպես իրենք են իրենց անվանում»,– նշեց վերլուծաբանը։

Հովհաննիսյանի կարծիքով` Ալիևի հայտարարությունը վկայում է հայկական տարածքների հանդեպ նկրտումների մասին, մասնավորապես Սյունիքի մարզի նկատմամբ, հետևաբար վարչատարածքային գոտիների վերաբերյալ Ալիևի հայտարարությունը պարունակում է ակնհայտ ագրեսիա։ Ըստ նրա` Ադրբեջանը հայտարարությունների մակարդակով նման քաղաքականություն իրականացնում է նաև Իրանի ու Վրաստանի նկատմամբ։

Վերլուծաբանը համոզված է, որ «Արևալեյան Զանգեզուրի տնտեսական գոտի» եզրույթն առաջ քաշելով`Ադրբեջանն արդեն պաշտոնական մակարդակով է հավակնություն ներկայացնում ՀՀ սուվերեն տարածքի, մասնավորապես Սյունիքի մարզի նկատմամբ։ 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկիրը տնտեսական շրջանների բաժանելու մասին։

Մասնավորապես՝ այսպես կոչված Ղարաբաղյան տնտեսական շրջան են մտել Աղդամի (Ակնա), Շուշիի, Ֆիզուլիի (Հադրութի), Թարթառի, Խոջավենդի (Մարտունու), Խոջալուի (Իվանյան), Աղջաբեդի և Բարդինի շրջանները և նույնիսկ Ստեփանակերտ քաղաքը։

Այսպես կոչված արևելազանգեզուրյան շրջան են մտել Ջաբրայիլի (ԼՂՀ–ի Հադրութի շրջան), Քելբաջարի (Շահումյանի շրջանի մի մասը), Կուբաթլուի, Լաչինի և Զանգելանի շրջանները (Քաշաթաղի շրջան)։

Չկա Ղարաբաղ` չկա հակամարտություն. Ալիևը կոչ է արել սահմազատման աշխատանքային խումբ ստեղծել

Ըստ թեմայի

Բաքվի և Երևանի միջև խաղաղության վերականգնման հարցում Ալիևը հույսեր է կապում Վաշինգտոնի հետ
Պուտինն Ալիևի հետ քննարկել Է Ղարաբաղի թեման
Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցության տեսանյութը ուղարկել է միջազգային կառույցներին
Ալիևը պնդում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր է պետք կնքել
թեգերը:
Իլհամ Ալիև, Արցախ, Զանգեզուր, Սյունիք, Տարոն Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ