12:08 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57

Ի՞նչ կտա ռուս սահմանապահների տեղակայումը սահմանին. Հարությունովը` ստեղծված վիճակի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (176)
138 0 0

Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Գեղարքունիքի և Սյունիքի սահմանային երկայնքով ռուս սահմանապահների տեղակայմանը։

Դա որոշակի գործընթացի սկիզբ է. Հարությունովը` Գեղարքունիքում և Սյունիքում ռուս սահմանապահների տեղակայման մասին

Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայմամբ Ադրբեջանի հետ տարածքային վեճերը չեն լուծվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը։

«Դա որոշակի գործընթացի սկիզբ է, հետագայում պետք է լինի դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանի ճշգրտում»,- ասաց նա։

Թեև դժվար է կանխատեսումներ անել, սակայն մի բան հստակ է ռուս սահմանապահների ներկայությունը կնվազեցնի Ադրբեջանի հետ լայնածավալ էսկալացիայի ռիսկերը և իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու հավանականությունն առնվազն կփոքրանա։

«Դա փաստացի նույն մոդելն է, որը հիմա Արցախում է գործում, ուղղակի մենք այստեղ խնդիր ունենք, որը լուծելուց հետո այնտեղ պետք է հայկական ու ադրբեջանական սահմանապահները տեղակայվեն»,- նշեց Հարությունովը։

Ռազմական մեկնաբանի կարծիքով` տպավորություն է, որ նոր պայմանավորվածությունների փաթեթն ընդունելի է  հայկական և ռուսական կողմերի համար, Ադրբեջանն էլ երկար ժամանակ ներգրավված է այդ քննարկումներում, նշանակում է այդ մոդելի առնվազն մի մասն իրենց համար ընդունելի է։

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ՌԴ-ում է։

Դեռ մայիսի վերջին Փաշինյանն ասում էր, որ ռուս սահմանապահներ կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիտորդական խմբեր կարող են տեղակայվել Սոթք–Խոզնավար սահմանային գծում, որը գտնվում է ադրբեջանական զինվորականների զբաղեցրած՝ ՀՀ սահմանամերձ տարածքում։ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ–երն էլ պետք է հայելային սկզբունքով հեռացվեն այնտեղից։

Պաշտոնական Բաքուն մինչ օրս այս առաջարկին հստակ պատասխան չի տվել, բայց կարծես թե ռուսական կողմը իրավիճակից դուրս գալու ավելի օպտիմալ տարբերակ է գտել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ռուս սահմանապահները պատրաստ են տեղակայվել սահմանի երկայնքով, բայց սկզբում «ոչ խնդրահարույց» հատվածներում։ Այնուհետև հայելային սկզբունքով ՀՀ և Ադրբեջանի զինուժի հեռացումից հետո, կզբաղեցնեն լարվածության կետերը։ Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն արված են, ավելին, սոցցանցերի հայկական տիրույթում նախօրեին հայտնված լուսանկարներից դատելով՝ սահմանապահներն արդեն սկսել են ժամանել։ Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում կհաջողվի համոզել ադրբեջանական կողմին հետ քաշել իր ուժերը նշված գյուղերի և Սև լճի տարածքից։

Սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. հայտնի են մանրամասները

Մեր զրուցակիցները չեն բացառել նաև ռուս սահմանապահների տեղակայման մասին փաստաթղթի ստորագրումը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (176)

Ըստ թեմայի

ՀՀ զինված ուժերը չեն գնդակոծել Տավուշի սահմանի ադրբեջանական դիրքերը. ՊՆ
«Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ». Փաշինյանը` Պուտինին
Ալիևի հայտարարությունը վկայում է հայկական տարածքների հանդեպ նկրտումների մասին. վերլուծաբան
թեգերը:
Ադրբեջան, ռուս, Դելիմիտացիա, սահմանապահ, Դեմարկացիա, Սահման, Գեղարքունիքի մարզ, Սյունիք

Գլխավոր թեմաներ