00:11 05 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76

Քննությունների արդյունքներով` մեր կրթական համակարգը գտնվում է կազմաքանդման փուլում 

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
25110

Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մի շարք առարկաների, մասնավորապես հայոց լեզվի և մաթեմատիկայի գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքներին։

Թվերը մտահոգիչ են. բուհ ընդունվողների 46.9%-ը կտրվել է հայոց լեզվից, իսկ 40%֊ը՝ մաթեմատիկայից

Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ` ընդհանուր իրավիճակի վրա ազդող մի քանի գործոններ կան, որոնք հանգեցրել են նման անմխիթար արդյունքի, երբ մենք, ըստ էության, արդեն ունենք կիսագրագետ շրջանավարտներ կամ հասարակություն, ընդ որում` դա չի վերաբերում միայն ավարտական դասարանին, այլ ամբողջ կրթական համակարգին։  

«Սարսափեցնող թվերի առկայությունը խոսում է մեր կրթական համակարգի վիճակի մասին, որն ըստ էության գտնվում է կազմաքանդման փուլում։ Արդյունքներ չեն գրանցվում, քանի որ ունենք էական դեգրադացիա կրթական բոլոր մակարդակներում։ Ընդունելության քննությունների վրա իր դրոշմն է թողել նաև պանդեմիան։ Անցյալ տարվա մարտ ամսից սկսած` կրթական համակարգն այլևս չգործեց, և շատ աշակերտներ դուրս մնացին կիրթական պրոցեսից, ինչի առթիվ բողոքեցին թե՛ ուսուցիչները, թե՛ մասնագետներն ու ծնողները»,– նշեց փորձագետը։ 

Մխիթարյանի տեղեկացմամբ`այս տարվա ընդունելության քննությունների ժամանակ դիմորդներն ընտրության սկսբունքով հայոց լեզվի փոխարեն նախընտրել են օտար լեզուները, և արդյունքում հայոց լեզվի քննական ցուցանիշներն ավելի վատն են ստացվել, ինչը վկայում է այն մասին, որ մեր կրթական համակարգում կտրվում է ազգային հիմքը։ Ըստ նրա` ստեղծված իրավիճակին նպաստեցին մի քանի որոշումներ, երբ, օրինակ, հանրակրթական դպրոցների ծրագրից հանվեց Հայոց եկեղեցու պատմությունը, իսկ բուհական քննությունների ժամանակ հայոց լեզուն դարձավ ընտրովի, այլ ոչ թե պարտադիր։ 

«Բոլորի հետ խոսելիս այն տպավորությունն է առաջանում, որ կրթական հիմնական ուղղությունը կամ պետական քաղաքականության տեսլականը պարզ չէ։ Պետական քաղաքականությունն այս ոլորտում վարվում է հախուռն, քաոտիկ կերպով, ինչն անորոշություն է բերում և կատարվում է արժեքների տրանսֆորմացիա։ Այստեղ դերակատարում ունեն նաև նրանք, ովքեր ղեկավարում են կրթական համակարգը, բայց չեն մտածում ուսուցիչների վերապատրաստման մասին, մանկավարժական բուհերում կրթության որակի մասին, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ամբողջ հանրակրթության վրա։ Փաստորեն այս խորապատկերը ցույց է տալիս, որ հասարակական վերաբերմունքը կրթության նկատմամբ զգալիորեն նվազել է»,– նշեց փորձագետը։    

Մխիթարյանի համոզմամբ` իրավիճակը շտկելու համար նախ անհրաժեշտ է հստակեցնել կրթության տեսլականը և արժեքային համակարգը, որի հիմքի վրա պետք է ձևավորվի կրթական համակարգը։ Երկրորդ` պետք է վերանայել կադրային քաղաքականությունը, այսինքն` վճռորոշ տեղերում պետք է լինեն փորձ և գիտելիքներ ունեցող անձինք։ Երրորդ` առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել գործողությունների կոնկրետ պլան` սկսած ուսուցիչների վերապատրաստումից, վերջացրած մեթոդաբանության փոփոխություններով։   

Ի՞նչ կլինի, եթե նախագահը չստորագրի Բարձրագույն կրթության մասին օրենքը. իրավագետի տեսակետը

Հիշեցնենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները:

Ըստ այդմ` բուհ ընդունվողների 46.9%-ը չի հաղթահարել հայոց լեզվից, իսկ 40%֊ը՝ մաթեմատիկայից անցողիկ շեմը, այսինքն` դիմորդները չեն կարողացել վաստակել 8 միավոր հնարավոր 20֊ից։

ԳԱԱ–ն և ԵՊՀ–ն կոչ են անում նախագահին չստորագրել կրթության մասին «հակասահմանադրական» օրենքը

Ըստ թեմայի

100-ից ավել դպրոցներում մասնագետների պակաս կա. օրենքի փոփոխությունը կլուծի՞ խնդիրը
Փաշինյանի գաղափարն իրականացնելու դեպքում կրթական համակարգը լիովին կկազմաքանդվի. փորձագետ
Երկրի ղեկավարը պետք է լինի հնարավորինս կրթված, որպեսզի նրան ընդօրինակեն. Մխիթարյան
«Ունքը շինելու տեղ, աչքն են հանում». ԿԳՄՍ նոր ծրագիրն առաջինը կներդրվի Տավուշի դպրոցներում
թեգերը:
Ատոմ Մխիթարյան, կրթություն, Քննություն, համալսարան

Գլխավոր թեմաներ