09:19 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57

«Մի երկու ամիս էլ Սուրենին կնստացնեն». Որոտանի վարչական ղեկավարին ձերբակալել են

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
203 0 0

Իրավապահները Սուրեն Օհանջանյանի տունը խուզարկելուց հետո ձերբակալել են նրան։

Ձերբակալվել է Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը

Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանին ձերբակալել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Հենց նոր խոսեցի։ Սուրոյիս ձերբակալել են։ Մանրամասներ դեռ չգիտեմ։ Սուրենը սովորական կռվող տղա է, կարող է` ինչ-որ մեկին ձեռ չեն տալիս այդպիսի մարդիկ»,- ասաց նա։

Արշակյանը վստահեցրեց` ձերբակալությունն ապօրինի է, սակայն չի բացառվում, որ մի երկու ամսով էլ Սուրեն Օհանջանյանին կալանավորեն Քարահունջի վարչական ղեկավարի օրինակով։

«Մի երկու ամիս էլ Սուրենին կնստացնեն, եթե Լուսինեի նման տղամարդ կինը նստել է, Սուրենին ի՞նչ է, որ չնստացնեն»,- նշեց նա։

Այսօր առավոտյան Օհանջանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ իրավապահները խուզարկում են իր տունը։

Հիշեցնենք` ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկություն էին իրականացրել Քաջարանի համայնքապետի բնակարանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ձերբակալել կոմբինատի աշխատակիցներից մեկին։

Քաջարանի համայնքապետին բերման էին ենթարկել, հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, իսկ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կաշառք տալու մեղադրանքով երեկ կալանավորվեց։

թեգերը:
Որոտան, Ձերբակալություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ