19:47 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53

Եթե Փաշինյանը նախապես ասեր, թե ինչ է անելու` հաստատ այդքան ձայն չէր հավաքի. քաղաքագետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
182 0 0

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը պողպատե մանդատով և ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել ներքաղաքական կյանքում։

Արմեն Բաղդասարյան. Ընդդիմությունը սպասում է, որ Փաշինյանն ընդունի ծանր որոշումներ, նոր ակտիվանա

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատել քաղաքական դիկտատուրա, մյուս կողմից նա առաջիկայում ստիպված կլինի բավականին ծանր որոշումներ ընդունել մասնավորապես արցախյան հարցի կապակցությամբ և սահմանների մասով, ինչից հետո ենթադրաբար կբարձրանա բողոքի ալիք ու դա կանխպելու համար իշխանություններն այժմվանից որոշել են առավել աչքի ընկնող համայնքապետների նկատմամբ պատիժներ կիրառել։

«Նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկոնկրետացրեց, թե ինչ է պատրաստվում անել ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո, թեև պարզ է, որ նա ստիպված կլինի զբաղվել դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով և հավանաբար կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,– նշեց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` ՀՀ ներկա իշխանությունները վերջնականապես համակերպվել են պարտության հետ, անգամ չեն էլ դիմադրում Ադրբեջանի կոշտ և ագրեսիվ հայտարարություններին, ոչ մի կերպ չեն պատասխանում դրանց, ուստի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն ամբողջությամբ հանձնվել է։

«Ոչ թե հասարակությունը պետք է ինչ–որ բան անի, այլ քաղաքական դաշտը, սակայն քաղաքական ուժերը, առաջին հերթին ընդդիմադիր կուսակցությունները սպասում են, մինչև Փաշինյանն ընդունի ծանր որոշումներ, ինչից հետո օգտվելով դժգոհությունից` կսկսեն փողոցային ալիք բարձրացնել։ Հանրությունն առանց քաղաքական լիդերների ոչինչ անել չի կարող, իսկ ինչ վերաբերում է վստահության մանդատին, ապա փաստն այն է, որ Փաշինյանը ստացել է Հայաստանի ընտրողների ընդամենը ¼-ի ձայնը, որովհետև մոտ կեսն ընտրություններին չի մասնակցել։

Այնպես չէ, որ Փաշինյանն ունի համընդհանուր աջակցություն և այնպես չէ, որ նա ասելու է, թե ինչ է պատրաստվում անել «պողպատե մանդատով», բայց վստահ եմ` եթե նախապես ասեր, թե ինչ է անելու, ապա այդ ձայները հաստատ չէր ստանա»,– ասաց քաղաքագետը։

«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են

Բաղդասարյանի խոսքով`ընդդիմությունը պետք է փորձի կանխարգելիչ քայլեր անել, իսկ պոստ–ֆակտում տարբերակով ինչ–որ բան անելն ուղղակի անիմաստ կլինի, հետևաբար ավելի ճիշտ կլինի փորձել բոլոր լծակներով պարզել, բացատրություն ստանալ, թե ինչ ցավոտ և ծանր լուծումների մասին է խոսքը, և եթե դրանք իսկապես ծանրացնելու են մեր վիճակը, ապա պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնել և չսպասել, թե ինչ փաստաթուղթ կստորագրվի։

Ըստ նրա` իշխանությունները ոչ մի բացահայտում չեն անում, փակագծերը չեն բացում, իսկ ինֆորմացիոն վակուումի մեջ կան բավականին լուրջ վտանգներ, հետևաբար ընդդիմությունը, որը խորհրդարանում ունի լուրջ ներկայություն, կարող է պարզաբանել, թե ինչ վիճակում ենք և ինչ ելքեր կարող ենք գտնել։

Որը կլիներ ամենացանկալի տարբերակը. քաղաքագետը` Խաչատուրով - Փաշինյան հակամարտության մասին

Ըստ թեմայի

Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. Gallup–ի հարցման արդյունքը
«Մենք ստացել ենք մանդատ՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ». Փաշինյան
«Հայաստան» դաշինքը սպասում է հարմար առիթի. իշխանությունը ստիպված ցավալի զիջումների կգնա
թեգերը:
ընդդիմություն, Հայաստան, քաղաքագետ, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ