07:53 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57

Նոր արագաչափերին վարորդներն արագ ընտելանում են. ինչ պետք է անել իրավիճակը շտկելու համար

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
97 0 0

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրապետության տարածքում արագաչափերի թվի ավելացման հարցին և դրանով պայամանավորված ճանապարհատրանսպորտային երթևեկության ներկա վիճակին։ 

Քեյան. «Անկախ արագաչափերի աշխատանքից, մեզ մոտ վթարների պակաս երբեք չի եղել»

Տիգրան Քեյանի դիտարկմամբ` որոշ հատվածներում արագաչափերի թվաքանակի ավելացումը մեծ հաշվով երթևեկության հետ կապված իրավիճակը չի կարող շտկել, դրանք միայն կոնկրետ հատվածներում և դրանց մոտակա տարածքներում որոշակիորեն կկարգավորեն երթևեկությունը, վարորդները մեքենաները կվարեն ներկայացվող պահանջներին համապատասխան։ 

«Շուրջ տասը տարի արագաչափերը կիրառվում են, բայց անվտանգության խնդիրն ամբողջությամբ չեն լուծում, դրանք միայն որոշակի զգոնություն են հաղորդում տեղադրված հատվածներով երթևեկողներին, և այդ արագաչափերին վարորդները շատ արագ ընտելանում են։ Այլ լուծում այս պահին չեմ տեսնում»,– նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Քեյանի կարծիքով` հարցի լուծման համար կա երկարաժամկետ ու կարճաժամկետ լուծում։ Առաջինի համաձայն` անհրաժեշտ է քաղաքացիներին կրթել փոքր հասակից, դպրոցական տարիքից, որպեսզի ծանոթանան օրենքներին ու հարգեն դրանք, և այդ դեպքում կունենանք լավ հասարակություն ոչ միայն երթևեկության, այլև բոլոր մյուս ոլորտներում։ Իսկ երկրորդ լուծումն, ըստ Քեյանի, առնչվում է հսկողությանը, այսինքն` անհրաժեշտ է, որ ճանապարհային ոստիկանությունը միշտ լինի իր տեղում` թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։ 

«Երևանում արդեն ներդրվել է պարեկային ծառայությունը։ Տեսնենք, թե երբ աշխատակիցներն ամբողջությամբ կինտեգրվեն աշխատանքին, քանի որ համակարգում նոր մարդիկ կան, որոնք, ցավոք սրտի, չեն տիրապետում ոստիկանության գործառույթներին և նոր պետք է ստանան պրակտիկ փորձառություն։ Եթե նրանք ավելի ինտենսիվ կատարեն իրենց ծառայությունը, ապա ավելի շուտ արդյունքի կհասնենք, քան արագաչափերի թվաքանակի ավելացմամբ»,– նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։ 

Քեյանի խոսքով` անկախ արագաչափերի աշխատանքից, մեզ մոտ վթարների պակաս երբեք չի եղել` չհաշված համավարակի շրջանը, երբ առաջին փուլում որոշ ժամանակով զգալիորեն սահմանափակվեց երթևեկությունն ու քաղաքացիների 
տեղաշարժը, ուստի պատահարների թվաքանակն էլ համեմատաբար քիչ էր։      

Նշենք, որ հուլիսի 12-ից ՀՀ տարածքում կգործարկվի 10 նոր արագաչափ։ 

354 ահազանգ առաջին օրը. ինչպես են պարեկային ծառայողները լեզու գտնում խախտում արածների հետ

Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ` տվյալ որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը որոշ տեղերում մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրությունների առաջացմանը։ 

Դիմավորեք. Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները

Ըստ թեմայի

Ինչպես թեթևացնել Երևանի կենտրոնի երթևեկությունը. Քեյանը` կարմիր գծերի և կայանատեղերի մասին
Վարորդները դարձել են «տուգանքի ենթակա իրական մատերիալ». Քեյան
Վարորդական իրավունքի քննության բարդացումն իրականում զրո էֆեկտ ունի. Տիգրան Քեյան
թեգերը:
երթևեկություն, վարորդ, արագաչափ, Տիգրան Քեյան

Գլխավոր թեմաներ