15:01 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53

Սիրիայի ժողովրդի շրջանում պահպանվում է օբյեկտիվ թշնամանքը Թուրքիայի հանդեպ. Պետրոսյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի ապակառուցողական դերակատարությանը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման գործում։

Պետրոսյան. «Թուրքիան իր հսկողության տակ անցած Աիրիայի տարածքներում իրականացնում է թրքացման գործընթաց»

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` սիրիական ճգնաժամի առթիվ Իրանը, Ռուսաստանն ու Սիրիան հանդես են գալիս միևնույն դիրքերից և Սիրիայի դիրքորոշումը միանշանակ բխում է նաև Ռուսաստանի և Իրանի շահերից։ Բացի փոխհամաձայնությունից, որն առկա է Սիրիայի տարածքում, կա նաև մրցակցություն, քանզի Թուրքիան իր հերթին իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում իրականացնում է հակասիրիական կամ հակաասադական քաղաքականություն։ 

«Ռուսաստանն ու Իրանն էլ իրենց հերթին դեմ չեն, որ Սիրիայի կառավարությունը միջազգային ատյաններում տարբեր ձևաչափերով հնչեցնի այն բոլոր մտահոգությունները, որոնք պայմանավորված են Թուրքիայի գործողություններով։ Չմոռանանք նաև, որ արաբական երկրի արտգործնախարարը բոլորովին վերջերս սուր քննադատական ուղերձներով ու շեշտադրումներով հանդես եկավ Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության դեմ»,– նշեց վերլուծաբանը։

Պետրոսյանը վկայակոչեց միջազգային մամուլում և փորձագիտական շրջանակներում հնչող տեսակետներն այն մասին, որ Անկարան սիրիական ճգնաժամի համատեքստում ծավալում է թշնամական գործունեություն, աջակցում է ահաբեկչությանը, իր վերահսկողության տակ անցած սիրական տարածքների դպրոցներում փոխում է կրթական ծրագիրը` իրականացնելով թրքացման գործընթաց` նույնիսկ փոխելով բնակավայրերի անվանումներն ու իրականացնելով էթնիկ զտումներ։ 

Վերլուծաբանի խոսքով` Սիրիայի կառավարության ու ժողովրդի շրջանում պահպանվում է օբյեկտիվ թշնամական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, որովհետև եթե չլինեին այդ երկրի ապակառուցողական գործողությունները, ապա սիրիական ճգնաժամը նման զարգացում և հետևանքներ չէր ունենա արաբական պետության ու նրա ժողովրդի համար։ Պետրոսյանի համոզմամբ` Թուրքիայի նկատմամբ թշնամական վերաբերմունքը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Անկարան իրականացնում է ոչ բարեկամական գործողություններ Սիրիայի տարածքում։ 

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին և 8-ին Նուր- Սուլթանում տեղի ունեցավ Սիրիային նվիրված միջազգային հանդիպումն Աստանայի ձևաչափով: 

Նշենք, որ դրան մասնակցում են երաշխավոր երկրների (Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի), Սիրիայի կառավարության և սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունները: Որպես դիտորդներ միջոցառմանը մասնակցում են ՄԱԿ-ի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Եվրոպայում, Սիրիայում, Արցախում էներգակիրների ու լոգիստիկ խնդիրների պայքարը` բախման առիթ

Բանակցությունների մասնակիցները քննարկել են Սիրիայի իրադրությունը, միջազգային հումանիտար աջակցությունն այդ երկրին, Ժնևում սիրիական Սահմանադրական կոմիտեի աշխատանքի վերսկսման հեռանկարները, վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ գերիների փոխանակումը, պատանդների ազատումը և անհայտ կորածների որոնումը:

Ըստ թեմայի

«Զինված ուժերի մասնակի միակցում». Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարի`Բաքու այցի հետքերով
Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Թուրքիան մտադիր չէ կանգ առնել. Սաֆրաստյանն ասել է` ինչ կարող է լինել հաջորդիվ
թեգերը:
Ռուսաստան, Թուրքիա, Սիրիա

Գլխավոր թեմաներ