02:37 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62

ՍԴ գործընթացից հետո էլ ընտրությունների գլոբալ պատկերը չի փոխվի. Սուրենյանց

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սահմանադրական դատարանում ընթացող գործընթացին`ընդդիմադիր ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ։ 

Սուրենյանց. «Փաշինյանի իշխանության վերատադրության շուրջ կա արտաքին քաղաքական կոնսենսուս»

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ նախընտրական քարոզարշավին բնորոշ հակամարտությունն այժմ տեղափոխվել է Սահմանադրական դատարան, ինչը դրական չէ, որովհետև ՍԴ–ն, ըստ քաղաքագետի, բացառապես իրավական հարթությունում գործող ատյան է, որտեղ պետք է լինի բացառապես իրավական բանավեճ։ Ըստ նրա` ՍԴ որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի, մեծապես ազդված է լինելու քաղաքական կոնյուկտուրայից, քաղաքական իրավիճակից։ 

«Անզեն աչքով տեսանելի է, որ դատավորներից երկուսը քաղաքական դիրքորոշումներով հակված են պաշտպանել ընդդիմության տեսակետները, իսկ մյուս երկուսն էլ գրեթե նույնությամբ կրկնում են գլխավոր դատախազության կամ իշխանության տեսակետները»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի համոզմամբ` իրավական գործընթացից հետո ընտրությունների գլոբալ պատկերը չի փոխվելու. Փաշինյանի իշխանության վերատադրության շուրջ գոյություն ունի արտաքին քաղաքական կոնսենսուս, ուստի հենց այդ տրամաբանությամբ տեղի ունեցավ քարոզարշավը, գրանցվեց ընտրությունների վերջնարդյունքը, և այդ տրամաբանության մեջ կլինի նաև ՍԴ–ի վճիռը։ Ըստ նրա` պատահական չէ, որ միջազգային հիմնական խաղացողները ճանաչել են այս ընտրությունների արդյունքները, որովհետև կա քաղաքական օրակարգ, որը պետք է Փաշինյանն անպայման իրականացնի։ 

Վստահ եմ` ՍԴ-ն կընտրի երկրորդ ճանապարհը. Դավիթ Հարությունյանը դատարանին 2 ուղի առաջարկեց

«Սպասել, որ ՍԴ–ն հակադրության մեջ է մտնելու արտաքին կոնսենսուսի կամ դրա հետևանքով առաջացած հանրային տրամադրությունների հետ, միամիտ կլինի։ Հայաստանի կարգի երկրներում ՍԴ–ն կայացնում է իրավական որոշում, որն ունի քաղաքական համատեքստ, այսինքն` իրավական որոշում, որի վրա ազդում են քաղաքական գործոնները»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի գնահատմամբ` իշխանական և ընդդիմադիր դաշտերում չկան քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են հակադրվել Հայաստանի շուրջ ձևավորված արտաքին կոնսենսուսին։ Ըստ նրա` Ազգային ժողովում իշխող ուժն ու ընդդիմադիր խմբակցություներն իրենց քայլերը համաձայնեցնում են Մոսկվայի հետ, ուստի չեն անի գործողություններ, որոնք հակադրության մեջ կմտնեն Մոսկվայի օրակարգի հետ։ 

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել այն, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ին։

Ըստ թեմայի

Ընդհուպ` մուրճի ցուցադրում. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը փաստեր ներկայացրեց ՍԴ–ին
ՍԴ նախագահը մերժեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա չի հարցաքննվի
Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև կեսգիշեր. ՍԴ–ն կաշխատի արտակարգ ռեժիմով
թեգերը:
Հայաստան, Սահմանադրական դատարան, Սուրեն Սուրենյանց

Գլխավոր թեմաներ