02:04 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62

Ինչու են Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել մեկնել Շուշի

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
738 0 0

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Շուշի կատարած այցին։

Ինչու են Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել մեկնել Շուշի

Ադրբեջանում հավատարմագրված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են այցելել ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշի, քանի որ նրանք և իրենց երկրների առաջնորդները ցանկանում են ամրապնդել իրենց դերակատարումը արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

«Ե՛վ ՌԴ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը մեկ անգամ չէ, որ ասել են, որ հասկանում են` արցախյան հիմնահարցը լուծված չէ, կոնֆլիկտը շարունակվում է։ Նոյեմբերի 9-ը ընդամենը զինադադարի համաձայնություն է, և ոչ թե խնդրի խաղաղ լուծում։ Նրանք ցանկանում են իրենց դերակատարումը ամրապնդել` սեփական շահերից ելնելով, դրա համար էլ չեն մեկնել Շուշի»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքով` դեսպաններին Ալիևը Շուշի էր տարել` ցուցադրաբար պարծենալու, որ իրենք «ազատագրել» են հայերի «օկուպացրած» հողերը, իրական փաստերը խեղաթյուրելով արդարանալու, թե ինչու են ռազմական գործողություններ ձեռնարկել և մեղադրանքների բոլոր սլաքներն ուղղել դեպի հայկական կողմը, ինչպես նաև ծանոթացնել տեղանքին` ներդրումների համար նախադրյալներ ստեղծելու համար։

«Դա կանխատեսելի էր, և ոչ միայն։ Հասկանալի էր, որ իրենք այդպես էլ վարվելու են իրենց բոլոր գործողություններն անելիս։ Ադրբեջանը 1994 թվականից նույն քաղաքականությունն է վարել ընդդեմ Հայաստանի և հիմա էլ նույն ձևով շարունակում է ցույց տալ իրենց «պուպուշիկ» լինելը»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով`այս կանխատեսելիությամբ հանդերձ, հայկական կողմը ոչինչ չի արել, որ դեսպանները Շուշի տանելու առաջակն ընդունելիս փոքր-ինչ երկար մտածեին։ Պողոսյանն ասում է` դեռևս մարտ-ապրիլ ամիսներին ինքն անձամբ է Արցախի Հանրապետությանն առաջարկել, որ ԱԺ-ն ադրբեջանական օկուպացիայի մասին օրենք ընդունի, որում իրավական գնահատականներ կլինեն ինչպես փախստականների, տեղահանվածների, այնպես էլ օկուպացված տարածքների վերաբերյալ։

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան

«Հունիսին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ՖԲ էջում նշել է, որ պատրաստվում է նախագիծը և շատ շուտով կընդունվի։ Ցավոք, մինչև այսօր դեռ չի ընդունվել։ Եթե այդ օրենքն ընդունվեր, այն հիմք կլիներ, որ դեսպանները մեկ օր ավել մտածեին` գնա՞լ ադրբեջանական պրոպագանդային ենթարկվելու, թե ոչ»,- ընդգծեց Պողոսյանը։

Նրա կարծիքով` հիմա նույնիսկ անօգուտ է նմանատիպ մի օրենք ընդունելը, քանի որ միջազգային հանրությունն այն դիտարկելու է որպես դեսպանների այցի արձագանք։

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանում հավատարմագրված դեսպանները, բացառությամբ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցիչների, միասնական այց էին կատարել դեպի ադրբեջանցիների կողմից օկուպացված հայկական Շուշի։

Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին անգամ պատմել է Շուշին վերցնելու մասին

Ըստ թեմայի

Ով կպատկերացներ, որ կտեսնենք Ալիևին և Էրդողանին Շուշիի կենտրոնում գրկախառնվելիս ու պարելիս
Շուշիի հռչակագիրը խոսում է Կովկասում Թուրքիայի առաջխաղացման մասին․ Զատուլին
«Հեռանում եմ, քանի որ Շուշին ինձ համար դժգույն քաղաք չէր». Աղբալյանն ազատման դիմում է գրել
թեգերը:
Ֆրանսիա, Դեսպան, Ռուսաստան, ԱՄՆ, Շուշի

Գլխավոր թեմաներ