03:16 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66

Խորհրդարանական կառավարման համակարգն այս պահին չի աշխատում. Ավետիսյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
87 0 0

Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խորհրդարանական կառավարման մոդելին, խոսել այն փոփոխելու անհրաժեշտության մասին։

«Խորհրդարանական կառավարման համակարգն այս պահին չի աշխատում». Ավետիսյան

Վերջին 3 տարիների փորձը ցույց տվեց, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգը կիրառելի չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

«Մենք կիրառության մեջ տեսանք, որ չունենք զարգացած կուսակցություններ և կուսակցությունների հենք, գաղափարական համակարգեր, և մարդիկ շարունակում են ընտրել անհատների, ստացվում է, որ խորհրդարանական համակարգը չի աշխատում»,- ասաց նա։

Նրա խոսքով` անհատը, որը ղեկավարում է գործադիր մարմինը, ուղղորդում է խորհրդարանին, մինչդեռ խորհրդարանական կառավարման դեպքում հակառակն է ամրագրված`  խորհրդարանն ինքը պետք է ձևավորի կառավարություն և գործի անկախ։

«Կարծում եմ` Հայաստանում պետք է լինի կիսանախագահական կամ նախագահական համակարգ, ինչը նշանակում է, որ երկրի իշխանությունը բաժանվում է հավասարապես գործադիրի` կառավարության, նախագահի և օրենսդիր մարմնի միջև»,- նշեց նա։

Թեպետ, ըստ Ավետիսյանի,  կառավարման երեք մոդելների դեպքում էլ հիմնական թերությունը համակարգային պետական կառավարման մեջ է։ Ավետիսյանն ասում է` երբ սոցիալիստական կառավարման մոդելից անցում կատարեցինք շուկայական կառավարման մոդելի, սահմանադրությամբ ամրագրվեց, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, սակայն տնտեսությունն ամբողջովին լիբերալիզացվեց, ինչ կար-չկար՝ սեփականաշնորհվեց, և սահմանադրությամբ ամրագրված դրույթները չկիրառվեցին։

Խաղի կանոնները փոխվում են. ինչ քայլերի կարող է դիմել խորհրդարանական ընդդիմությունը

«Պետությունն իրեն զրկեց նույնիսկ կենսական նշանակության ենթակառուցվածքները կառավարելու հնարավորությունից, մասնավորապես, վառելիքային, գազի համակարգերը, խողովակաշարերը, ՀԷՑ-ը, էլեկտրաէներգետիկ համակարգերը, երկաթուղին, ջրային ռեսուրսները, ամեն ինչ տրված է կամ օտարի սեփականության, կամ կառավարման»,- ընդգծեց Ավետիսյանը։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ իշխանությունները մտադիր են նորից վերադառնալ սահմանադրական փոփոխություններին, բայց այս անգամ խոսքը խորքային, արմատական փոփոխությունների մասին է։ Մասնավորապեսր, խոսքը վերաբերում է կառավարման մոդելի փոփոխությանը՝ անցում կատարելով կիսանախագահական կառավարման համակարգին։

Նշվում է, որ Փաշինյանը մտադիր է սահմանադրական հանրաքվեն անցկացնել մինչև տարեվերջ կամ ամենաուշը 2022 թվականի գարնանը։

Ըստ թեմայի

Ոչ մի նորություն. 25 տարի շարունակ սպասում ենք Սահմանադրական դատարանի արդար որոշմանը
Երևանի քաղաքապետների արտառոց ազատումները. կարևոր չէ` ոնց ես աշխատել, կարևորը` ՔՊ–ին գովես
Եթե բոլոր նախկինները փոխել են, ինչու ներկաները չպետք է փոխեն Սահմանադրությունը
թեգերը:
Հայաստան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Հովհաննես Ավետիսյան

Գլխավոր թեմաներ